![]()
Ռուսական և հայկական մամուլում աղմուկ է բարձրացել ռազմամթերքի մատակարարման՝ ՀՀ Պաշտպանության նախարարության կողմից ամիսներ առաջ հայտարարված և ենթադրաբար չեղարկված կամ փակված մրցույթի և դրանից հետո ՀՀ Քննչական կոմիտեում քրեական գործի հարուցման առնչությամբ։
Ամբողջ խնդիրն այն է, որ այդ մրցույթին մասնակցել է զենք-զինամթերք արտադրող ռուսական մի ընկերություն, որի հետ նախկինում համագործակցություն եղել է: Բայց հետո ռուսական ընկերության մասնակցությունը մրցույթին դադարեցվել է և գործարք չի կնքվել: Եվ հիմա այս ընկերության հետ կապված որոշ շրջանակներ փորձում են աղմուկ բարձրացնել մամուլում, խնդիրը տանել դեպի քաղաքական հարթություն՝ այն ներկայացնելով որպես հայ-ռուսական հարաբերություններում առաջացած հերթական հակասություն: Թե ինչո՞ւ են դա անում՝ անշուշտ, դժվար չէ կռահել:
Բայց խնդիրը նույնիսկ ավելի բարդ է, քան կարող է թվալ: Այս պատմությունը մանրամասն ուսումնասիրելուց հետո պարզվեց, որ այս գործընթացին ներգրավված են եղել նաև ՀՀ Զինված ուժերի բարձրաստիճան սպաներ, որոնք ռուսական ընկերության անունից ռեզիդենտ ընկերություն են գրանցել Հայաստանում ու ամենայն հավանականությամբ, իհարկե, դեռևս իրավականորեն չհաստատված փաստերով, զինամթերք ու ռազմական սարքավորումներ մատակարարել այն բանակին, որին իրենք երկար տարիներ ծառայել են կամ մինչ օրս շարունակում են ծառայել:
Բայց հիմա, երբ, ինչպես մեր աղբյուրներն են հաղորդում, ձախողվել են ու չեն կարողանում նախկին մեթոդներով գործել, փորձում են քաղաքականացնել հարցը՝ ռուսներին Հայաստանի իշխանությունների վրա «տղա բերելու» և Ռուսաստանի միջոցով Հայաստանի վրա ճնշում գործադրելու նպատակով:
Մանրամասները տեսանյութում՝
Նյութի աղբյուր՝ 1in.am
![]()