![]()
ՄԵՐ ԵՂԲՈՐԸ ՄԵՆՔ ՁԵԶ ՉԵՆՔ ՏԱ,ՆԱ ՊԵՏՔ Է ՄՆԱ և ԱՌԱՋՆՈՐԴԻ ԵՎ ԴԱ ԱՍՈՒՄ ԵՆՔ ՄԵՆՔ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐՍ
Ռոբերտը և Սերժը,իրենց օկուպացիոն ռեժիմով ՀՀ Քաղաքացուն վերաբերվում էին որպես օտարի և ստրուկի,իսկ իրենց էլիտա և կապույտ արյուն ունեցող:
Նրանք այնքան ասեցին մեր ժողովրդին,որ նրանք ընդամենը քաղաքացիներ են,որ ժողովուրդը վերջապես ինքն էլ հասկացավ ,որ ինքը քաղաքացի է,իսկ Նիկոլ Փաշինյանի շնորհիվ հասկացավ և ընկալեց,որ ինքը ընդամենը քաղաքացի չէ,այլ ՀՀ Հպարտ քաղաքացի և տեր իր երկրի:
Սա հասկանալուց հետո,ժողովուրդը ինքը ընտրեց իր առաջնորդին՝ Վարչապետին:
Վարչապետը հայտարարեց ,որ Հայաստանը իր տունն է,իսկ Հայ ժողովուրդը իր ընտանիքը :
Որոշները չնկալեցին Վարչապետի այս հայտարարության իմաստը,նախկին բորենիները սկսեցին շահարկել այն,համարելով ,որ ընդամենը քաղաքացին չի կարող եղբայր կամ ընտանիքի անդամ լինել իշխանության առաջին դեմքին՝ մեր դեպքում առաջնորդին:
Չգիտեմ ում համար ինչպես,բայց իմ և իմ նման շատերի համար,Վարչապետի այս հայտարարությունից հետո նա դարձավ եղբայր:Որին սիրում ենք, , պահի տակ քննադատում,որից նեղվում ենք երբ ինչ որ բան մեր սրտով չէ ,բայց նաև անվերապահ վստահում:
Դե ինչպես կարող է Հայ մարդը չվստահել իր եղբորը:
Այսօր մեր եղբայրը վրիպել է Ամուլսարի հարցով:Նրան խաբել են և որքան էլ որ ցավալի է,խաբողները նույնպես մեր ընտանիքից են,համենայն դեպս առերևույթ և մեր եղբոր մերձավոր շրջապատից:
Մեր եղբորը և մեզ խաբել են մարդիկ,ովքեր կոչված էին պաշտպանելու մեզ և մեր եղբորը:
Պաշտպաններից մեկի կառույցը տվեց ապատեղեկատվություն մեր եղբորը,իսկ մյուս պաշտպանի կառույցը հաստատեց դրա իսկությունը:
Արդյունքում մեր եղբայրը վրիպեց:
Ընդհանրապես աշխարհը ջունգլի է և Հայաստանը այստեղ բացառություն չէ:
Մեր մոտ նույնպես,ինչպես ցանկացած ջունգլիում ամեն տեսակի կենդանու պակասություն չկա:
Մեր եղբոր վիրպումից հետո ակտիվացան բորենիները , իրենց կովկասյան վագրի տեղ դրած , վառված կատուները ու նրանց հետևորդները:
Սկսեցին հնչել շշուկներ մեր եղբոր հեռացման,նրան պատասխանատվության ենթարկելու մասին ,հիմքում դնելով նրա վրիպումը:
Մի խոսքով մեր սիրելի երկրում կրկին տարածվեց գարշահոտությունը:
Բայց բորենիները , իրենց կովկասյան վագրի տեղ դրած , վառված կատուները ու նրանց հետևորդները չհասկացան մի բան,որ Վարչապետ անկախ ամեն ինչից, մեր ՀՀ Քաղաքացիների եղբայրն է և եթե նա վրիպել է,ապա ոչ իր մեղքով:
Եվ եթե այս պատմության պատճառով պետք է ինչ որ մարդիկ հեռանան,ապա դա պետք է լինեն բորենիները , իրենց կովկասյան վագրի տեղ դրած , վառված կատուները ,նրանց հետևորդները և այն << պաշտպանները >>,ում պատճառով ,որ վրիպեց մեր եղբայրը:
Իսկ մեր եղբայրը պետք է մնա և առաջնորդի,այդպիսին է կամքը Հայ Ժողովրդի և դա ասում ենք մենք ՀՀ քաղաքացիներս:
Մի զլացեք,դիտեք տեսանյութը,նյութիս տողերի տեսանկյունից ,այն լավագույնս պատկերում է այսօրվա Հայկական իրավիճակը և մեր անելիքը:
Հարգանքներով
Արտակ Գալստյան
https://www.facebook.com/groups/867130860111966/permalink/1406876292804084/
![]()