Արթուր Աբրահամը Քոչարյանի ազատումն է պահանջում…

Արթուր Աբրահամը շնորհավորական տեսաուղերձ է հղել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան օրվա առթիվ: Աշխարհահռչակ բռնցքամարտիկի շնորհավորանքը Ռոբերտ Քոչարյանի 65-ամյակի կապակցությամբ։

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին շնորհավորելով՝  հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը  Քոչարյանին մաղթել է առողջություն, կալանքից շուտ ազատում:

Ժողովրդի կողմից Արթուրը ստացավ շատ սուր արձագանք։

Ռոբերտ Քոչարյանի 65-ամյակի կապակցությամբ՝ մաղթելով նրան «շուտ ազատում, գործերին հաջողություն», ինչի վերաբերյալ քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արթուր Աբրահամի արարքը քստմնելի է և անթույլատրելի: Դա փորձ է` նորմալացնելու Քոչարյանի «դրական» կերպարը: Նաև` ապտակ ժողովրդի դեմքին և անարգանք Հայաստանի ու նրա ժողովրդի հասցեին: Ցուցադրական, հանդուգն և անամոթ մի ժեստ, որ անարձագանք չի կարելի թողնել:

Առաջարկում եմ բոլորին գրել իրենց կարծիքն այդ տարեդարձի ուղերձի վերաբերյալ:Անհրաժեշտ է ցույց տալ, որ նման պահվածքը չի հանդուրժվելու: Հասարակական արձագանքը պետք է կոշտ լինի»:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ