![]()
Վահագն Ալեքսանյանը իր ֆեյսբուքյան էջում գրում ․
Պատրաստ եմ ամսական որոշակի գումար հատկացնել՝ Վիտալի Բալասանյանի՝ հոգեբույժի մոտ ընդունելությունների դիմաց վճարելու նպատակով։
Պարոնն արդեն անտանելի է դարձել, հիմա էլ խոսում է Հայաստանում «իշխանության բռնազավթման» ու վարչապետի կողմից «ապօրինի գործողությունների» մասին։
Ես անկեղծ պատկերացնել անգամ չեմ ուզում այլ պատճառ, բացի հոգեկան առողջության հետ կապված լուրջ խնդիրը, որի հետևանքով մարդը Հայաստանում կայացած խորհրդրանական ընտրությունները պիտի հայտարարի «անօրինական» ։
Գուցե մարդկային առումով հասկանալի է, որ Վիտյան խիստ ծանր է տանում ընկերների՝ լափամանից կտրվելը, բայց էս մարդը փողոցի ջահել չի, հայկական երկու պետություններից մեկը գլխավորելու հայտ է ներկայացրել վերջերս ու հույս ունի որոշակի էլեկտորատ ունենալ, վաղը կանգնելու է Արցախում ու ասի․ «Ընտրեք ինձ, ես լավ նախագահ կլինեմ», բայց դրանից առաջ էսպիսի բարբաջ է գցում դաշտ, կասկածի տակ է դնում Հայաստանի ժողովրդի ուղիղ արտահայտված կամքը։
Մի խոսքով նորից կրկնում եմ պատրաստակամությունս՝Վիտյայի՝ հոգեբուժական զննությունն անցնելու ու անհրաժեշտության դեպքում՝ բուժման գումարի որոշակի մասը ինձ վրա վերցնելու։
Վստահ եմ՝ շատերը կմիանան այս մարդասիրական ակտին։
Պատրաստ եմ ամսական որոշակի գումար հատկացնել՝ Վիտալի Բալասանյանի՝ հոգեբույժի մոտ ընդունելությունների դիմաց վճարելու…
Posted by Vahagn Aleksanyan on Saturday, August 31, 2019
![]()