![]()
Վարչապետ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում ցուցադրում է Իջևանի իր հարազատ դպրոցը:
Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 1-ի առավոտյան Նիկոլ Փաշինյանն ու տիկին Աննա Հակոբյանն այցելել են Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Վահան գյուղի միջնակարգ դպրոց:
Վարչապետը շնորհավորել է աշակերտներին, մանկավարժներին և ծնողներին Գիտելիքի և դպրության օրվա առթիվ ու մասնակցել առաջին դասարանցիների նորամուտին նվիրված հանդիսավոր միջոցառմանը:
Վարչապետը դպրոցի առաջին դասարանցիներին, որոնց թիվը 15 է, նվիրել է համակարգիչներ: Նիկոլ Փաշինյանը և տիկին Հակոբյանը շրջել են դպրոցով, ծանոթացել առկա պայմաններին և խնդիրներին: Մասնավորապես, ուսումնական հաստատության տնօրենը բարձրացրել է դպրոցը համակարգիչներով և խմելու ջրով ապահովելու խնդիր: Վարչապետը խոստացել է հարցին լուծում տալ առաջիկայում:
Իմ դպրոցում:
Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Sunday, September 1, 2019
![]()