Պարգեւ սրբազանը շնորհավորել է Քոչարյանին

Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի 65-ամյակի առթիվ։

«Պարոն Նախագահ, Արցախի թեմի ողջ պաշտոնեության անունից շնորհավորում ենք Ձեզ 65-ամյա տարեդարձի առիթով և մաղթում քաջառողջություն ու ամենայն բարիք  Օրհնությամբ և հարգանոք՝ Պարգև արքեպիսկոպոս ՄարտիրոսյանԱրցախի թեմի առաջնորդ»:

Հիշեցնենք, որ 2018 թվականի հուլիսի 26-ին հատուկ քննչական ծառայությունը Ռոբերտ Քոչարյանին Մարտի 1-ի դեպքերով մեղադրանք առաջադրեց Հայաստանի քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի սահմանադրական կարգը։

Միաժամանակ ՀՔԾ-ն միջնորդություն ներկայացրեց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոցը ընտրելու համար:

Հաջորդ օրը դատարանը բավարարեց միջնորդությունը և որոշեց Ռոբերտ Քոչարյանին կալանավորել 2 ամսով։

Օգոստոսի 13-ին վերաքննիչ դատարանը փոխել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը և նա ազատ է արձակվել։Նոյեմբերի 15-ին Հայաստանի վճռաբեկ դատարանը մասնակի բավարարել է Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի վճռաբեկ բողոքը, բեկանել է վերաքննիչ դատարանի որոշումը և գործն ուղղարկել նույն վերաքննիչ դատարան նոր քննության։ Դեկտեմբերի 7-ին վերաքննիչ դատարանը որոշել է սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանը պետք է կրկին կալանավորվի։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ