Ալեն Սիմոնյանի և տիկնոջ՝ Մարիամ Մարգարյանի ջերմ ընտանեկան լուսանկարը

Ալեն Սիմոնյանը իր ֆեյսֆուքյան էջում լուսանկար է հրապարակել և կից կատարել հետևյալ գրառումը.«Փախել ենք բոլորից, ամառվա վերջին օրով»:

Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանը 2000թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: Իրավաբան: 2015թ.՝ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի քաղաքագիտության ֆակուլտետի մագիստրատուրան: Քաղաքագետ:

2002-2003թթ. աշխատել է Աջափնյակ-Դավիթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի նախագահի օգնական, գրասենյակի քարտուղար: 2003-2004թթ.՝ «Կոնվերս» բանկի մարդկային ռեսուրսների կառավարիչ: 2018 թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել      <<Իմ Քայլը>> կուսակցությունների դաշինքի թիվ 4 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:

2019 թ. հունվարի 15-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ: Հրապարակախոսական մի շարք հոդվածների հեղինակ է: Ամուսնացած է, ունի երկու զավակ:

 

 

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ