![]()
Ալիս Սողոմոնյանը ֆեյսբուքյան էջում գրում է․
ԲԱՑ ՆԱՄԱԿ հհկ-Ի վԱՀՐԱՄ բԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ
Թավշյա հեղափոխության օրերին հհկ-ականներդ Ազգային ժողովում հպարտ կեցվածք ունեիք Նիկոլ Փաշինյանի դեմ. «Եկել ես ձայնե՞ր խնդրելու մեզանից»: Սա հհկ խմբակցության ղեկավար վահրամը չէր ասում, սա ասում էր թունդ հհկ-ական մարՔրիտ բոզիկյան-եսայանը, իսկ դու, վահրամ, Շուկշինի «Շշպռեց» պատմվածքի հերոսի գոհունակությամբ ժպտում էիր:
Լավ էիր զգում, չէ՞, վահրամ, ԱԺ-ում ձեզ աթոռներ էին ապահովել, նստած էիք առոք-փառոք, աշխարհը` ձեր ոտքերի տակ, Հայաստանը` ձեզ խոպան, վարում էիք, հա~ վարում, էն ժողովրդի զարթոնքի հանդեպ էլ` թերահավատ ժպտում էիք` հարյուր հազարավորներին ամբոխ համարելով: Քո պապաների ստորագույններից մեկը, վահրամ, գալուստ գրիգորիչ անվամբ, Թումանյանին էր ցիտում. «…ամբոխը` դյուրագրգիռ է, վտանգավոր ու չար»: Այդ գալուստը, որը չգիտես, թե իր ո՞ր մի խելքի կամ շնորհքի համար էր մի ժամանակ ԱԺ նախագահ կարգվել, ժողովուրդ-ամբոխ տեղերը շփոթում էր` միտումնավոր մոռանալով Թումանյանի ասածի մյուս մասը. «Ժողովուրդը մեծահոգի է ու բարի, ամբոխը` դյուրագրգիռ, վտանգավոր ու չար»:
Այդ վերջինն էիք դուք, վահրամ, որ ջղաձգվեցիք, ջղաձգվեցիք, ու չարությունը մնաց ձեր կենասկերպը:
Հիմա, 24 TY-իի մանկամարդ մեկնաբան կնոջ դեմ ծակ փիլիսոփայի կերպի մեջ մտած` մարդակեր ռոբի և կաշառակեր նախկին սուպեր նախարարի ձերբակալությունները համարում ես նոր կառավարության անձնական վրեժխնդրություն, հաշվեհարդար տեսնելու խնդիր` անամոթաբար հայտարարելով. «Երկու հոգի են ձերբակալված, որոնց կարելի է քաղաքական շեղումների գնահատական տալ»: Այ դու, ամոթը կորցրած վահրամ, մարտիմեկյան սպանդի հեղինակին ու կաշառակերներին քաղբանտարկյալ ես ուզում համարել, իսկ, օրինակ, Շանթ Հարությունյանը, որ ձեռքին մի փայտի կտոր, մտել էր «Ազատության» հրապարակ, 7 տարվա կալանք ստացավ Բաղրամյան 26-ից եկած թելադրանքով, քո կարծիքով քրեական հանցագո՞րծ էր Շանթը, թե՞ քաղաքական:
![]()
«Շատ վատ է, որ քաղաքական որոշումով են մարդկանց հետապնդում»:-Շարունակում ես դու քո հիմարությունները դուրս տալ` առանց կշռադատելու, թե երկիրը թալանող գողին ձերբակալելն ի՞նչ կապ ունի քաղաքական որոշման հետ:
Բա քո կենսագրությունից քաղած այս մի փաստի հե՞տ ոնց համակերպվենք, այ վահրամ. «Բաղդասարյանի թիկնապահների եւ Հրանտ Հակոբյանի միջեւ ծագել է վեճ…, որից հետո Վահրամ Բաղդասարյանի թիկնապահները Հրանտ Հակոբյանին տարել են «Թեժ լեռի» տարածք, որտեղ էլ հասցրել են դանակի 10 հարված»: Հիմա դու զանազանիր, վահրամ, սա՞ է վրեժխնդրություն, թե՞ ժողովրդին թալանած տականքներին ձերբակալելը: Խղճում եմ քեզ, վահրամ, որ թալանելուց զրկվածի ողբ ես գցել ու պարզապես վնգստում ես, բայց չե՞ս մտածում, թե մի օր քո դուռն են գալու իրավապահներն ու հարցնելու են.
«Քեզ որտեղի՞ց կուտակած այդ հարստությունը»:
Դու, անշուշտ, կասես, թե ես չեմ թալանել, դրանք պապական ժառանգություն են: Բայց իրավապահները քո այդ փիլիսոփա դեմքին կշպրտեն փաստեր. «Բաղդասարյանի ընտանիքին են պատկանում Վանաձորի մորթու-մուշտակի ֆաբրիկան, պահածոների գործարանը, կահույքի ֆաբրիկան, նախկին պիոներական ճամբարը, տարբեր շինություններ ու տարածքներ ոչ միայն Վանաձորում, այլեւ Սեւանի ափին, Երեւանում, ունի հսկայական առանձնատում Պտղնիում: Վերջին տարիներին հսկայական դղյակի է վերածվել նրանց հայրական փոքր տունը: Վահրամ Բաղդասարյանին պատկանող ձեռնարկությունները, գործարանները վաղուց չգործող շինություններ են, որոնց դռները հիմնականում բացվում են ընտրությունից-ընտրություն՝ դառնալով թեկնածուի նախընտրական շտաբներ»:
Նյարդերս մի կերպ զսպած` նորից լսում եմ քո այդ ջրիկ հարզազրույցն ու ապշում, թե մա՞րդ էլ այսչափ ցինիկ լինի, որ հայտարարի, թե` թալանչի բառը միտինգային բառ է, որը կարող է գրգռել հանրությանը-այդ ամենը բորբոքող պրոցեսներ են: Հետո էլ նույն ցինիկությամբ լրացնել, թե` թալանը շատ լավ բառ է:
Հա~, հիշեցի, որ դու, վահրամ, մաթեմատիկ ես, շատ լավ ու շատ ստույգ հաշվել ես քո թալանածը և, ով զարմանք, քո այդ հարցազրույցում խոստովանում ես. «Թալանչիներ որ համատարած ասում են, դրանց մեջ ես էլ եմ մտնում»: Իհարկե մտնում ես: Հաստատեմ քո ասածը. «4 անշարժ գույք: Դրանցից երկուսը բնակարան է, մեկը՝ 5 մլն դրամ արժողությամբ է, մյուսը՝ 30 մլն: Նաև 60 մլն դրամ արժողությամբ անհատական բնակելի տուն և 12 մլն դրամ արժողության ամառանոց»: Սա միայն այն է, ինչ դու հայտարարագրել ու ներկայացրել ես բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով:
![]()
Սրանց մասին դու չես ասում քեզ հետ հարցազրույց վարող աղջկան, բայց շարունակում ես հերթական հիմարությունդ. «Այստեղ որևէ մեկը քննության օբյեկտիվությանը չի վստահում»:
Ահա թե ի~նչ, դու չես հավատում Նոր երկրի քննության օբյեկտիվությա~նը: Դու տարիներով հավատացել ես այն քննությանը, որ ուղղորդվում էր Բաղրամյան 26-ից: Իհարկե պիտի հավատայիր, չէ՞ որ դու ոչ միայն մաս էիր այդ հանցագործ կառավարությունում, այլ բավականին նկատելի մաս: Դու հավատում էիր 2008-ի խաղաղ միտինգավորների վրա շինծու գործերով քննությունների «օբյեկտիվությանը», փուչիկներ, որոնք շարունակում են պայթել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Այս ես դու, վահրամ, հհկ-ի մնացուկի հոգեբանությամբ, մեջդ թույն, որ թափում ես, հա թափում: Այնքան շատ է թույնը քո մեջ, որ թղթակցի զարմացած հարցին, թէ. «Մեկ ու կես տարվա ընթացքում գոնե մի դրական բան չե՞ք նկատել», դու պատասխանում ես. «Վախի մթնոլորտ կա, դա դրական է»: Հեգնում ես, հա՞, մոռացե՞լ ես քո սիրելի սև կարդինալ սեռժի օրոք եղած վախի մթնոլորտը:
Զզվանքս քեզանից, վահրամ, խորացավ այն պահից սկսած, երբ դու կրկնեցիր քո պապա սեռժի խոսքերը ապրիլյան պատերազմի հետևանք` կորցրած տարածքների մասին. «Այդ հողը, որի մասին խոսում ենք, ռազմավարական նշանակություն չունեցող հող էր՝ չմշակվող և ամայի տարածքներ։ Պետք չի ծանրանալ այդ խնդրի վրա»: Եվ դու, վահրամ, սա ասում ես նույն հանդարտ կեցվածքով, նույն անտարբերությամբ, ինչ սեռժը և ոչ մի խոսք չես ասում ապրիլյան պատերազմի անմեղ զոհերի մասին: Դու այդ քանի՞ գույնանի ես, վահրամ, որ այդ ասողդ նույն անտարբերությամբ ժամանակին Եռաբլուր էր այցելում. դու այնտեղ պարզապես սեռժին ուղեկցո՞ղ էիր, թե՞ մի քիչ էլ հայ էիր… Չէ, ես գոնե կասկածում եմ, թե ապրիլյան ողբերգության հարցում քո դիրքորոշումը հայի պահվածք է:
Իմ համեմատ, վահրամ, դու ընդամենը մի առավելություն ունես` տարիքով մի քիչ ջահել ես, քո մեջ եղած մնացած ամեն ինչը թերություն է, զզվանք առաջացնող թերություն: Քեզ նայելուց իմ մեջ եղած այդ զզվանքից էլ, այս պահին մի անեկդոտ հիշեցի: Այն քեզ շատ է սազում, սրանով էլ ավարտեմ:
![]()
Աղբի մեջ ապրող մայր ճիճուն իր ձագին հետ բարձրանում է աղբի վերին շերտ:
-Նայիր, զավակս, այնտեղ քաղաքն է երևում, ուր մարդիկ ապրում են շքեղ բնակարաններում:
-Մամ, բա մենք ինչու՞ չենք գնում այնտեղ:
-Չենք կարող, զավակս, մեր հայրենիքը սա է:
![]()
Հասկացա՞ր , վահրամ, թե՞ մեկնաբանեմ:
Դե, ուրեմն, մեր Նոր երկրի, մեր Նոր կառավարության մասին դատողություններդ մի կողմ դիր ու մտածիր, շա~տ խորը մտածիր, թե ինչպես մաքրվես քաղաքական այն աղբակույտից, որտեղ հայտնվել է հհկ-ն, հետևաբար նաև դու:
Հաջողություն քեզ:
ԱԼԻՍ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
ԲԱՑ ՆԱՄԱԿ հհկ-Ի վԱՀՐԱՄ բԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆԹավշյա հեղափոխության օրերին հհկ-ականներդ Ազգային ժողովում հպարտ կեցվածք ունեիք…
Posted by Alis Sogomonjan on Saturday, August 31, 2019
![]()