![]()
Վարչապետ Փաշինյանի ծնողների տունը գտնվում է Իջևան քաղաքի Բլբուլյան թաղամասում։ Սովորական տուն է` փոքր բանջարանոցով և ճոճաթոռով` արտաքուստ ոչնչով աչքի չընկնող։ Հենց այստեղ է անցել Հայաստանի վարչապետի պատանեկությունը։
Ժամանակին, երբ լրագրողները Նիկոլի հորից` հարգարժան Վովա Փաշինյանից հետաքրքրվեցին, թե ինչ է մտածում որդու վարչապետական հավակնությունների մասին, զարմանքով ու տարակուսանքով ասաց` չեմ կարծում, թե մտքին դրել է դառնալ վարչապետ։
Հետո ուրախ է որդու հաջողություններով, ասում է , որ ժողովուդն է ընտրել որդուն, թե չէ Նիկոլներ շատ կան։
«Նրա վրա հիմա այնպիսի ահռելի պատասխանատվություն է դրված, իսկ ժողովուրդն անհամբեր է։ 20 տարի թալանել են երկիրը, ինչպե՞ս կարելի է մի քանի օրում կամ ամսում ամեն ինչ վերականգնել։ Իհարկե, անհանգստանում եմ որդուս համար, իսկ եթե հույսերը չարդարացնի՞», – պատմում է Փաշինյանի հայրը` Վովա Փաշինյանը:
Մանրամասները տեսանյութում՝
![]()