Տաթեւիկ Ադումյանի լուսանկարը Իսպանիայից

Սերիալային դերասանուհի Տաթեւիկ Ադումյանը առանձնանում է հայկական շոու-բիզնեսում իր՝ ոճի յուրահատուկ ընկալմամբ:

Նա թերեւս առաջիններից էր, ով վարսերին վարդագույն երանգ հաղորդեց ու փորձեց աֆրիկյան հյուսքերը, որոնք պարզապես գրավեցին հայ աղջիկների սրտերը:

Տաթեւիկն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում իր հետեւորդներին  ներկայացել է գրավիչ կերպարում։

Լուսանկարում Տաթեւիկը կրում է սեւ, մարմինն ընդգրկող տաբատ, վառ երանգի տոպ, իսկ կերպարն ամբողջացնում են սպորտային կոշիկները։ Լուսանկարին կից դերասանուհին գրել է․ «Իսպանիան հիմնականում ծովափնյա հանգստի վայրերով է հայտնի։ Բայց պարզվեց՝ այսպիսի չքնաղ վայրեր էլ կան»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ