Գոռ Վարդանյանը շնորհավորել է Քոչարյանին

«Դուքենդո» կարատեի ֆեդերացիայի նախագահ Գոռ Վարդանյանը, ով դեռ 2013-ին հայտարարել էր, որ «համակրում է Քոչարյանին ու սպասում և հավատում է նրա վերադարձին»,  իր ֆեյսբուքյան էջում կիսվել է նոր լուսանկարվ և շնորհավորել է Քոչարյանի տարեդարձը:

Հիշեցնենք, 2014-ին «Չորրորդ ինքնիշխանություն»-ն անդրադարձել էր Մարտի 1-ի դեպքերին ու գրել, որ Գոռ Վարդանյանի ֆեդերացիայում 2008-ի մարտի 1-ից առաջ զենք է եղել. «Մոսկովյան 17 հասցեում՝ Պուշկինի անվան դպրոցում աշակերտները բազմիցս են նշել, որ 2008-ի ձմռանը՝ մարտի 1-ից առաջ տեսել են, թե ինչպես են դպրոցում գտնվող ֆեդերացիայի անդամները, ովքեր տարբեր պաշտոնյաների մոտ աշխատում էին որպես անվտանգության աշխատակիցներ, մեծ թվով մահակներ և կաստետներ տանում դպրոց»:

Հիշեցնենք նաև, որ 2018-ին, Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո տեսանյութ տարածվեց, թե ինչպես է Գոռ Վարդանյանը նշում ՀՀ երրորդ նախագահի հրաժարականը:

Իսկ մինչ այդ նա «Ֆեյսբուք»-ի իր էջից հեռացրել էր վարչապետ դառնալու կապակցությամբ Սերժ Սարգսյանին ուղղված իր շնորհավորանքը։ «Փաստորեն, Վարդանյանը մեկ օրում արագ իշխանափոխ է եղել՝ փոխելով իր քաղաքական հայացքները»,- գրել էր մամուլը։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ