![]()
Սկանդալային շիկահեր Լիլի Մորտոն չի վախենում քննադատություններից ու իր մասին բացասական մեկնաբանություններից:
Դիզայներ, դերասանուհի, մոդել Լիլի Մորտոն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է սիրելիի հետ։
Հրապարակված լուսանկարն արված է լողափին։ Լիլին կրում է զգեստ եւ գլխաշոր, իսկ սիրելին ջերմ գրկել է նրան։
Ծովափնյա սիրառատ լուսանկարին կից Լիլին ռուսերեն լեզվով գրել է․ «Կարեւորը գտնել այն մարդուն, որին «կգժվացնես» կյանքիդ մնացած տարիներին․․․»։ Լուսանկարին կից Լիլիի հետեւորդները բազմաթիվ մեկնաբանություններ են թողել, որոնք վերաբերել են Լիլիի հղիությանը։
![]()
![]()