![]()
ԱՄԵՆ ԻՆՉ ԱՐՎՈՒՄ Է ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԹՈՒԼԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Այսօր կարելի է արձանագրել,որ հեղափոխությունից հետո Հայաստանում << Արշալույսները դեռ երբեք խաղաղ չեն եղել >>:
Հեղափոխությունից հետո Վարչապետին հաջողվեց արագորեն ձևավորել կառավարության ուժային բլոկը և այսօր կարելի է արձանագրել ,որ բոլոր նշանակումներն էլ հաջողված են:
Ուժայինների աշխատանքի հիմնական ուղղությունը բնական է,որ ուղղված պիտի լիներ նախկին հանցավոր ռեժիմի կոռուպցիոն սխեմաները բացահայտելուն և թալանածը հետ բերելուն: Կոռուպցիայի դեմ պայքարի այս ուղղության առաջամարտիկները բնականաբար դարձան ՀՀ ԱԱԾ-ը և Ոստիկանությունը:
Տրամաբանական էր,որ առաջնահերթ պետք է թիրախավորվեին այս կառույցների ղեկավարները՝ Արթուր Վանեցյանը և Վալերի Օսիպյանը:
Հակահեղափոխության կողմից նրանց վարկաբեկելու համար օգտագործվեց ամեն ինչ,շրջանառության մեջ դրվեցին հերյուրանքների,բամբասանքների և զրպարտությունների մի ամբողջ շարք:Նույնիսկ կազմվեցին և սկսեցին ֆինանսավորվել հատուկ խմբեր,որոնց բուն գործառույթը Արթուր Վանեցյանին և Վալերի Օսիպյանին ժողովրդի առաջ վարկաբեկելն է,իսկ նպատակը ՀՀ Վարչապետին թուլացնելը:
Արթուր Վանեցյանին սկսեցին զրպարտել,նրան մեղադրելով թանկարժեք բրենդային շորեր հագնելու,իր հոր նվիրած զրահապատ մեքենան անհատույց օգտագործելու,իբր թե ՀՀ բիզնես դաշտը կառավարելու և այլ աբսուրդ գործողությունների մեջ:Ստեղծվեցին հատուկ խմբեր,ներգրավեցին դրանց մեջ հասարակական կազմակերպություններ այդ զրպարտությունները իրենց վերահսկողության տակ գտնվող կայքերով տարածելու համար:
Վալերի Օսիպյանի դեպքում հակահեղափոխությունը խնդիրներ ունեցավ,քանի որ վերջինիս գործունեությունը միշտ եղել է հրապարակային և բոլորի աչքի առաջ և մեղադրել նրան կոռուպցիոն գործարքների մեջ կլիներ ոչ թե աբսուրդի,այլ ֆանտաստիկայի դաշտից:
Բայց ինչպես ասում են << Սուրբ տեղը թափուր չի մնում >>:
Հակահեղափոխությունը փորեց և գտավ գրեթե վեց տարի առաջվա մի պատմություն,կապված Վալերի Օսիպյանի եղբորորդու Սեդրակ Օսիպյանի հետ:Վերջինս 2014թ-ին մեղադրվել էր դանակահարության մեջ,սակայն մեկ տարի հետո նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր:
Եվ ահա հեղափոխությունից հետո նույն նախկինները,որոնց իշխանության օրոք Սեդրակ Օսիպյանի նկատմամբ դադարեցվել էր քրեական հետապնդումը պեղեցին գործով անցնող մյուս մեղադրյալի մորը՝ Սմբուլ Հովհանիսյանին և նրանցով սկսվեց վարկաբեկման արշավը Օսիպյանի դեմ:
Ուշագրավն այն է,որ հետախուզման մեջ գտնվող Սմբուլ Հովհանիսյանի որդուն մեղադրանք է առաջադրված ՀՀ Քրեական Օրենսգրգի 258-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված առերևույթ հանցագործություն կատարելու համար:Այս հոդվածով առավելագույն պատիժ է նախատեսվում հինգ տարի ազատազրկում:Այս հոդվածի վաղեմության ժամկետը հինգ տարի է և Սմբուլ Հովհանիսյանի որդուն քրեական պատասխանատվության ենթարկելու վերջնաժամկետը ավարտվել է 2019թ-ի հունիսի 1-ին:Բացի այդ Սմբուլ Հովհանիսյանի որդու նկատմամբ նաև տարածվում է 2018թ-ի համաներման ակտը,որը նրան լիովին ազատում է քրեական պատասխանատվությունից:
Սակայն այս պարագայում Սմբուլ Հովհանիսյանը շարունակում է ապակողմնորոշել և վարկաբեկել Վալերի Օսիպյանին,վերջինիս մեղադրելով իրենց նկատմամբ հետապնդում կազմակերպելու,կեղծ ցուցմունք տալու և այլ աբսուրդ գործողությունների մեջ:
Ամենազավեշտալին էլ այն է,որ Վալերի Օսիպյանին վարկաբեկելու համար նախկինները Սմբուլ Հովհանիսյանին խոստացել են եվրոպական երկրներից մեկում քաղաքական ապաստան տրամադրել և իրեն և որդիներին:
Համենայն դեպս Վալերի Օսիպյանին վարկաբեկելու միջոցով քաղաքական ապաստան ստանալու մասին ինձ հայտնել է անձամբ Սմբուլ Հովհանիսյանը:
Վերը նկարագրված դեպքերը ևս մեկ անգամ ապացուցում են նախկին ռեժիմի հայատյաց և ազգադավ լինելը:Հանուն իրենց ճղճիմ գոյության,հանուն ՀՀ Վարչապետին և հայ ժողովրդին թուլացնելու, նրանք պատրաստ են,և գտնում են Սմբուլ Հովհանիսյանների ,ովքեր պատրաստ են վարկաբեկել Հայաստանի Հանրապետությունը միջազգային կառույցներում,փորձում են նրանց ձեռքերով զրոյացնել հեղափոխության շնորհիվ թռիչքային աճ ապրած Հայաստանի Հանրապետության վարկանիշը:
Դիտեք տեսանյութը
Արտակ Գալստյան
Posted by Artak Galstyan on Thursday, August 29, 2019
![]()