![]()
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի տասներորդ օրը սկսել է այցելել քաղաքացիների բնակարաններ։
Փաշինյանը մտավ երեւանյան պատահական շենքեր, բնակարաններ, զրուցեց քաղաքացիների հետ։ Վարչապետի պաշտոնակատարը բնակիչներին «Իմ քայլի» նախընտրական թռուցիկներ բաժանեց, հարցրեց նրանց որպիսությունը, զրուցեց։
![]()
Քաղաքացիները ներս հրավիրեցին վարչապետին, հյուրասիրություն առաջարկեցին, որոշներն իրենց խնդիրների մասին պատմեցին, Փաշինյանը լուծումներ առաջարկեց։
![]()