![]()
Արմեն Աշոտյանի բաց նամակը վարչապետ Նիկոլ Փաշինյանին
Հարգելի պարոն Փաշինյան:
Չէ, ի պաշտոնե այսպես կդիմեմ.
Մեծարգո պարոն վարչապետ,
Իշխանազավթումից հետո Ձեր պաշտոնավարման ողջ ընթացքում եղել և մնում եմ Ձերքաղաքական մրցակիցն ու ընդդիմախոսը, և այս ամիսների ընթացքում ունեցել եմբազում առիթներ և հարթակներ՝ արտահայտելու իմ քաղաքական դիրքորոշումներն ումատնանշելու այն սխալները, բացթողումներն ու վրիպումները, որ թույլ եք տվել Դուք ևՁեր կառավարությունը:
Հայաստանի արտաքին քաղաքականության արդի վիճակին նվիրված իմ վերջին ուղիղեթերի քննադատությանը Ձեզ պատկանող թերթի, ըստ ամենայնի՝ հենց Ձեր կողմիցգրված խմբագրականով փորձել եք պատասխանել ինձ: Ընդգծելով իմ քննադատությանմեջ հնչեցրած հարցադրումների կարևորությունը, հարկ եմ համարում անդրադառնալՁեր արձագանքին:
Եվ այսպես:
Ձեզ դուր չի եկել, որ Սերժ Սարգսյանի օրոք Արցախյան հակամարտությանկարգավորման բանակցված փաթեթը ես անվանել եմ լավագույնը: Ուզում եմ շեշտել, որայդ փաթեթը անվանել եմ լավագույնը, ոչ թե կատարյալը, հետևաբար Ձեր հոդվածումշահարկվող փոխզիջումային թեզերը հանրությանը մոլորեցնելու հերթական անհաջողփորձն են, մանավանդ, որ թույլ եք տվել Ձեզ նաև փաստերի կոպիտ աղավաղում:
Տպավորություն ունեմ, որ բանակցային վերջին փաստաթղթերը կամ ամբողջությամբ չեքկարդացել, կամ ընթերցել եք, բայց չեք ընկալել։ Արցախյան հարցի խաղաղ լուծումը, ինչպես հայտնի է, հնարավոր է միայն փոխզիջումների հիման վրա: Եթե դիմացինըփոխզիջումների պատրաստ չէ, ապա մենք կռվելու ենք մինչև վերջ: Մենք երբեք այլ բանչենք ասել:
Սակայն Դուք «բավականին առաջ եք գնացել»՝ պաշտոնավարմանընթացքում մի քանի անգամ շեշտելով և դրանից հետո հպարտանալով Ձեր այն թեզով, որ «հարցի լուծումը պետք է ընդունելի լինի նաև Ադրբեջանի ժողովրդի համար»: Ձեզանից առաջ Հայաստանի ոչ մի ղեկավար նման «մեծահոգություն» չէր ցուցաբերել: Սերժ Սարգսյանի օրոք բանակցված փաթեթը ենթադրում էր ԼՂ կարգավիճակիվերջնական հստակեցում իրավական պարտադիր ուժ ունեցող եւ օրակարգը ոչնչովչսահմանափակող հանրաքվեի միջոցով:
Հիշեցնեմ Ձեզ նաև, թե 2016 թվականին ինչպեսէր Ադրբեջանի նախագահը բողոքում իր կառավարության նիստին, որ Արևմուտքըստիպում է իրեն ճանաչել Արցախի անկախությունը: Այ եթե Ալիևի հետ բանակցայինգործընթացի նախապատմությունը քննարկելու փոխարեն Ձեզ նեղություն տայիք և այսհարցի շուրջ խոսեիք հայկական կողմից բանակցողների հետ, կամ եթե Ձեր թանկագինժամանակից հատկացնեիք բանակցային թղթապանակի մանրակրկիտուսումնասիրությանը, ապա ավելի ազնիվ և ճշգրիտ կլինեիք Ձեր գնահատականներիմեջ:
Հիշում եմ մեր հարցուպատասխանն Ազգային Ժողովում, որի ընթացքում Դուք Ձեզբնորոշ անբռնազբոս կեցվածքով հրապարակ նետեցիք մի հերթականապատեղեկատվություն առ այն, որ մեր իշխանությունները «բանակցել են միայն հողհանձնելու մասին», ու եթե ես տեսնեմ այդ փաստաթղթերը, ապա «հոգեբանի կարիքկունենամ»: Դուք ինձ խոստացաք ցույց տալ այդ փաստաթուղթը, ես էլ ծանոթ խառնեցի, նախապես լավ հոգեբան գտա, երկու անգամ զանգահարեցի Ձեր ընդունարան՝հանդիպելու համար, ու պարզվեց՝ ապարդյուն, քանզի մի քանի անգամ խուսափելուցհետո, Դուք ինձ անձամբ խոստովանեցիք, որ փոշմանել եք Ձեր խոստման համար: Այսպես պայթեց հող «հանձնող նախորդ ռեժիմի» միֆը, իսկ իմ ծանոթ հոգեբանը մնացառանց լուրջ պոտենցիալ այցելուի:
Ձեր խմբագրականում Դուք փաստացի հաստատեցիք, որ իմ մեղադրանքները Ձեզ՝Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունները ջրելու մասինիրականությանը համապատասխանում են: Դուք չփորձեցիք անգամ «երես փրկել», ուընդգծել, որ այս տարի Ստեփանակերտում Անվտանգության խորհուրդների համատեղնիստի արձանագրության մեջ հիշատակել եք դրանք, էլ չասեմ Ձեր ԱԳՆ-ի երկուուշացած հայտարարությունների մասին: Ճիշտ էլ արել եք, քանզի լավ գիտեք, որայնգամ այդ հիշատակումները այլևս բացառապես ներքին լսարանի համար էին, ևԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններում դրանք արդեն 1.5 տարի է, ինչ չեն ներառվում:
Էլի շնորհակալ եմ, որ Ձեր խմբագրականում չգրեցիք այն, ինչ մի քանի ամիս առաջ հայտարարում էիք տեսախցիկների առջև. «Ադրբեջանըպնդում է, որ այդպիսի պայմանավորվածություններ չեն եղել»: Սակայն իրոք անկեղծցավ եմ ապրում, որ այդ պայմանավորվածությունները Ձեր թեթև ձեռքով դուրս ենմնացել բանակցային օրակարգից ու Դուք դա նորմալ եք համարում, այսինքն փաստացիսրբագրում եք Ադրբեջանի՝ նաև դիվանագիտական պարտությունը ապրիլյանպատերազմում: Ցավում եմ նաև, որ չեք գիտակցում միջազգային հետաքննիչմեխանիզմների ներդրման կարևորությունը խաղաղության ամրապնդման, նորպատերազմական գործողությունները կանխելու և առողջ բանակցային միջավայրստեղծելու հարցում:
Ինչ վերաբերում է «այնքան ուժեղ լինեիք, որ ձեզ վրա չհարձակվեին» թեզին, ապա այննույնպես մակերեսային սոփեստություն է, քանզի Ձեր ղեկավարման օրոք, անգամԴուշանբեի վերելակից հետո, սահմանային միջադեպերն ու զոհերը, ավաղ, դառնում ենառօրեական, այն տարբերությամբ, որ մեր ժամանակ ՊՆ-ն զոհերի մասինտեղեկությունները չէր թաքցնում: Եվ հետո, մի քիչ էլ Ձեր թանկագին ժամանակիցհատկացրեք միջազգային օրինակներն ուսումնասիրելու համար և հասկացեք, որ, օրինակ, անգամ Իսրայելի նման զարգացած, հզոր և տեխնոլոգիական բանակի դեպքումիսրայելա-արաբական ճգնաժամը չի սառեցվել, և ոչ մի արաբ ազգայնականի մտքով չիանցնում հաշտվել Իսրայելի հետ այն հիմնավորմամբ, որ նա շատ ավելի ուժեղ է:
Փորձելով ինձ հակադարձել, նաև հիշատակում եք «80-ականների զենքի» մասին հայտնիարտահայտությունը: Իրականում 80-ականների զենքը հին զենք չէ ու կրկին ցավում եմ, որ պետության ղեկը ստանձնելով, չեք հասկացել, թե ինչ իրական ուղերձ էրպարունակում այդ հայտարարությունը և ում էր ուղված: Ի դեպ, մի հատ էլ, որպեսվարչապետ, ծանոթացեք Հայաստանի ռազմական սպառազինությունների ցանկին ևխորը շունչ քաշեք: Ինչ վերաբերում է Ռուսաստանի և Ադրբեջանի ռազմատեխնիկականհամագործակցությանը, ապա այն շարունակվում է նաև Ձեր օրոք։ Ավելին, օրերսհայտնի դարձավ, որ զենք մատակարարող ռուսական մի ընկերություն դատի է տվելՀայաստանին մատակարարման տենդերներից մեկի հետ կապված պատմություններիպատճառով:
Խորապես ցավում եմ, որ այդպես էլ չեք հասկանում ապրիլյան պատերազմի իրականպատճառները և Ձեր հսկայական մեղավորությունն ունեք այդ պատերազմիարդյունքների վարկաբեկման մեջ: Որպես պատերազմի ժամանակ գերագույն գլխավորհրամանատարի, բարեկամաբար խորհուրդ եմ տալիս Ձեզ արագընթաց կերպովուսումնասիրել ռազմարվեստի այբուբենը, պատերազմների նպատակները՝ հասկանալուհամար, թե ինչ է հաղթանակը և ինչ է պարտությունը: Հորդորում եմ նաև կարդալ ՀրանտՏեր-Աբրահամյանի «Ապրիլյան պատերազմի այլընտրանքային պատմությունը» հոդվածը https://timestream.mediamax.am կայքում:
Անցանք հեղափոխության կապիտալիզացիային:
Այո, Ձեր կողմից այդքան գովերգած «թավշյա հեղափոխությունը» Հայաստանիարտաքին քաղաքականության ոչ մի ոլորտում որևէ տեսանելի, շոշափելի ևբեկումնային առաջխաղացման չի բերել: Դուք դա լավ գիտեք և փաստացի անձամբ եքխոստովանել դեսպանահավաքի Ձեր ելույթում: Չգիտեմ որտեղից վերցրեցիք, որ եսնկատի եմ ունեցել այսպես ասած cash-ը: Մենք երբեք այդպես չենք մտածել, առավել եւս՝այդպես չենք աշխատել։ Դա ավելի շուտ Ձեր գործելաոճն է: Ուստի ստիպում եքհիշեցնել, որ Դուք եք Ազգային Ժողովի ամբիոնից նախ դժգոհել, որ ԱՄՆ-ն Ձեզբավարար աջակցություն չի ցուցաբերում, իսկ Բրյուսել կատարած առաջին այցիցանմիջապես հետո, հենց “Զավենտում” օդանավակայանում հայ լրագրողներինքմծիծաղով պատմում էիք, որ դժգոհ եք ԵՄ-ի կողմից Ձեզ մեծ փող չտալու փաստից, իսկմանր փողերի կարիք չունեք, քանզի կարող եք ստանալ՝ թափ տալով որոշ խոշորօլիգարխների (այն ժամանակ Հայաստանում դեռ կային օլիգարխներ) գրպանները:
Ուրախ եմ, երբ ասում եք, որ գեոպոլիտիկ ռեվերսներ չեն լինելու: Մեր նպատակներից է, որ Դուք մշտապես այդպես կարծեք: Հուսադրող է, որ հասկացել եք այլ հետխորհրդայիներկրների փորձը և դասեր քաղել: Եթե ուշադիր լինեք, կնկատեք, որ անգամ ամենաթեժներքաղաքական թոհուբոհի մեջ մենք շատ նրբանկատ ենք երկրի անվտանգությանհարցերում: Փակագծեր չբացեմ, հուսով եմ, հասկացաք… Սակայն մտահոգություններունեմ, որ Ձեզ սատարող քաղաքական թիմում ոչ բոլորն են կիսում այդ տեսակետը: ՈրՁեր մերձավոր հայտնի շրջանակներ չեն հրաժարվել Հայաստանը գեոպոլիտիկխրամատի վերածելու իրանց մտադրություններից: Որ «տեսաք, ոնց Նիկոլը Պուտինինտեղը դրեց» տիպի իշխանամերձ քարոզչական տոքսիկ հնարքները և Ձեր որոշպատգամավորների անհեթեթ քվեարկությունները խորհրդարանականվեհաժողովներում պատահականություններ չեն:
Իհարկե, կապիտալիզացիան միայն ֆինանսական օգնությունը չէ, այլև քաղաքականօրակարգի առաջխաղացումը: Խնդրում եմ պատասխանել ինձ, թե, օրինակ, ԵՄ-ի հետի՞նչ քաղաքական հարց է հեղափոխության շնորհիվ առաջընթաց գրանցել: CEPA-իվավերացու՞մն է արագացել (հիշեցնեմ, որ երեք ամսից կլրանա Սերժ Սարգսյանիխոշորագույն արտաքին քաղաքական ձեռքբերումներից մեկը համարվող եվրոպականհամաձայնագրի ստորագրման 2-րդ տարին, ԵՄ անդամ 12 երկիր, ըստ Եվրոպական պաշտոնական ռեգիստրի, այս պահին չի ավարտել համաձայնագրի վավերացման գործընթացը, իսկ ամենալավատեսական սցենարով Հայաստան-ԵՄ համաձայնագիրըվերջնականապես կվավերացվի Եվրոպական խորհրդարանի կողմից միայն մինչև 2021 թվականի ավարտը): Վիզաների ազատականացման երկխոսությու՞նն է մեկնարկել (այսհարցով նույնպես որևէ դրական տեղաշարժ չկա, անգամ Ձեզ անթաքույց համակրող ԵՄարդեն նախկին դեսպանը և Ձեր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը իրենց վերջինգնահատականներում, մեղմ ասած, լավատես չէին): Ղարաբաղի հարցո՞վ եք ստացելաննախադեպ աջակցություն (հիշեցնեմ Տուսկի և Մոգերինիի թափանցիկ և կտրուկակնարկները Արցախը բանակցային սեղանին վերադարձնելու առաջարկը մերժելումասին):
Նման մանրակրկիտ վերլուծություն «հեղափոխության կապիտալիզացիայի» փուչիկության մասին կարող եմ անել նաև Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի, Չինաստանի, Իրանի հետ քաղաքական օրակարգերի շուրջ: Բայց կխնայեմ Ձեր առանցայդ էլ թանկագին և սուղ ժամանակը, հույս ունենալով, որ այդ խնայողությունը չի մսխվիհերթական անհեթեթ լայվի կամ տոնավաճառ-ցուցահանդես այցելելու վրա, այլ կծառայիպետության անվտանգությանը վերաբերող հարցերում մի քանի կարևոր փաստաթուղթավել կարդալու, մի քանի խելացի և գիտակ մարդկանց հետ զրուցելու, կամ մենակմնալուց ինքնաքննադատական ներքին վերլուծության վրա:
Հ.Գ. Ի դեպ, այն հոգեբանի տվյալները դեռ ունեմ, ինձ պետք չեկավ: Եթե կարիքը զգաք՝ասեք, փոխանցեմ:
Հարգանքով՝
Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ
Նյութի աղբյուր՝ Ա1+
![]()