![]()
Մի աղջիկ հայտարարություն տեղադրեց ծանության կայքերից մեկի ֆորումում՝ հայտարարության մեջ նշելով, որ հարուստ ամուսին է որոնում:
«Ես պատրաստվում եմ անկեղծորեն արտահայտել մտքերս այս հայտարարության մեջ: Այս տարի լրացավ իմ 25-ամյակը: Ես շատ գեղեցիկ եմ ու ոճային: Ես լավ ճաշակ ունեմ: Ես ցանկանում եմ ամուսնանալ առնվազն 500.000 դոլար տարեկան աշխատավարձ ունեցող մարդու հետ: Դուք գուցե մտածեք, որ ես ժլատ եմ, սակայն Նյու Յորքում հենց այդքան աշխատավարձ է հարկավոր բարձր դասին պատկանելու համար:
Ես առանձնապես բարձր պահանջներ չունեմ: Այս ֆորումում կա՞ ինչ-որ մեկը, ով տարեկան 500.000 դոլար կամ ավելի եկամուտ ունի: Դուք բոլորդ ամուսնացա՞ծ եք: Ես ցանկանում եմ հարցնել Ձեզ, թե ինչ պիտի անեմ, որ Ձեզ պես հարուստ մարդկանց հետ ամուսնանամ:
Բանկային ընկերության գործադիր տնօրենը փիլիսոփայական պատասխան տվեց այս օրիորդին: Այդ պատասխանը ներկայացված է ստորև:
![]()
«Սիրելի օրիորդ, Գեղեցի՛կ,
Ես մեծ հետաքրքրությամբ եմ կարդացել Ձեր գրառումը: Խնդրում եմ թույլ տվեք ինձ վերլուծել Ձեր իրավիճակը պրոֆեսիոնալ ներդրողի տեսանկյունից: Իմ տարեկան եկամուտը 500.000 դոլարից ավելի է: Սա համապատասխանում է Ձեր պահանջին, ուստի հուսով եմ, որ բոլորը հավատում են, որ ես այստեղ պարզապես ժամանակ չեմ վատնում: Բիզնեսմենի տեսանկյունից Ձեզ հետ ամուսնանալը վատ որոշում է: Ամեն ինչ շատ պարզ է, միայն թույլ տվեք ինձ բացատրել դա:
Մի կողմ թողնելով մանրամասները՝ միանգամից ասեմ, որ Դուք փորձում եք փողի հետ փոխանակել գեղեցկությունը: Մեկը գեղեցկություն է մատակարարում, իսկ մյուսը վճարում է դրա դիմաց: Թվում է՝ ամեն ինչ արդարացի է: Այնուամենայնիվ, այստեղ մի խնդիր կա: Ձեր գեղեցկությունը ժամանակի ընթացքում կխամրի, սակայն իմ գումարը չի վերջանա: Իմ եկամուտը տարեցտարի կաճի, իսկ Դուք չեք կարող տարեցտարի ավելի գեղեցկանալ: Փորձեմ տնտեսագիտական տեսանկյունից բացատրել այս ամենը:

Տարիների ընթացքում Ձեր ակտիվները շեշտակի կնվազեն, իսկ իմ ակտիվները կավելանան: Եթե Ձեր ակտիվները սահմանափակվում են գեղեցիկ արտաքին տվյալներով, 10 տարի անց Ձեր գինը շատ ավելի ցածր կլինի: Ամեն բան իր գինն ունի: Եթե ապրանքի շուկայական գինն ընկնում է, մենք վաճառում ենք այն, քանի որ երկար ժամանակ արժեզրկված ապրանք պահելը խելամիտ չէ: Տարեկան 500.000 դոլարի եկամուտ ունեցող մարդիկ հիմար չեն: Մենք պատրաստ ենք միայն հանդիպել ու սիրաբանել Ձեզ հետ, սակայն ոչ ամուսնանալ:
![]()