![]()
60-ամյա Քեթի Ռոբերտսը Օկլահոմայից զրկվել է երկու ոտքից եւ ձեռքերի վեց մատներից սիրելի շան կծելու պատճառով։
Կնոջ դժբախտություններն սկսվել են այն օրից, երբ նա զգացել է գրիպին նմանվող ախտանշաններ։ Մեկ ամսվա ընթացքում իրավիճակն այնքան է վատացել, որ նրա աջ ոտքը գրեթե անշարժացել է։
Քեթիին հոսպիտալացրել են, բայց արդեն շատ ուշ էր. մի քանի օրվա ընթացքում նրա վերջույթները տառացիորեն սեւացել են, եւ պահանջվել է երկու ոտքի եւ վեց մատների անդամահատում։
Վարակի պատճառը Capnocytophaga canimorsus-ն էր, որն ապրում է շների եւ կատուների բերանի խոռոչում։ Պարզվել է, որ առաջին ախտանշանների հայտնվելու մի քանի օրվա ընթացքում Քեթիի սիրելի շունը կծել էր նրան։
![]()
![]()