«Երբ մեկնաբանություններում արտահայտում եք ձեր տածած ատելությունն իմ հանդեպ, ես ուղարկում եմ ձեզ․․․»․ Արմինկա

Հայկական շոու-բիզնեսի ամենագրավիչ ու ամենաոճային շիկահերներից մեկը՝ Արմինկան, հաճախ է Ինստագրամի իր հետեւորդներին ներկայացնում նոր լուսանկարներ՝ իր հագեցած առօրյայից:

Նա  իր Instagram-ում  նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է ոճային կերպարում։ Լուսանկարին կից երգչուհին գրել է․

«Աղջիկնե՜ր, հայուհինե՜ր, երբ մեկնաբանություններում կամ DM արտահայտում եք ձեր տածած տհաճությունն ու ատելությունն իմ հանդեպ, ես լուռ անցնում եմ դրա կողքով՝ ուղարկելով ձեզ՝ գիտեք, թե ուր։

Բայց հայհոյանք գրել իմ էջում, իմ տարածքում, որը բաց է, և որը կարդում են հազարավոր ադեկվատ մարդիկ ու նաև երեխաներ, դա անթույլատրելի է:

Կանգ առեք, հաշիվ տվեք ձեզ, հանգստացեք վերջապես!!!

Մի’ աղտոտեք իմ անձնական տարածքը, փոխարենը՝մաքրեք ձեր սիրտը, միտքն ու լեզուն:

Այսքանը!»։

 

 

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ