![]()
Աբխազիայի Սուխում քաղաքից Մոսկվա մեկնած 10 տարեկան Սառա Աբրահամյանը մասնակցել է ռուսական Առաջին ալիքի եթերով հեռարձակվող «Ձայնը. երեխաներ» նախագծի «կույր լսումներին» և իր ձայնով ու տեսքով հիացրեց ժյուրիի անդամներին։
Նա երգեց Պոլինա Գագարինայի «Драмы больше нет» երգը: Ժյուրիի երեք անդամներից երկուսը՝ Վալերի Մելաձեն ու Բաստան, շրջվեցին` տեսնելու իրենց հիացրած աղջկան։
«Այնքան վստահությամբ էիր երգում, որ ինձ թվաց, թե 15 տարեկան է երգում»,- նրան ասաց ժյուրիի երրորդ անդամը` Պելագեան` հիանալով նաև աղջկա գեղեցիկ վարսերով։
![]()
Մելաձեն էլ նշեց, որ փոքրիկը հիասքանչ ձայն ունի։ Սառան հենց նրան ընտրեց որպես մարզիչ։
![]()