![]()
Վերջին ժամանակներում շատ հաճախ են բողոքում հոգեբուժարանների ընդհանուր սանիտարահիգենիկ և աշխատակազմի անգործունյա վիճակից։
Քաղաքացու բողոքը մեկը չէ․
Հայարփի Սարգսյանը պաշտպանիչ դիմակով լուսանկար էր փակցրել ֆեյսբուքյան իր էջին և արտառոց գրառում էր թողել. «Շուրջ 2 ժամ էստեղ՝ Սովետաշենի հոգեբուժարանում, գտնվելուց հետո արդեն անհրաժեշտություն կա հիվանդանոց գնալու և հետազոտվելու, ինչպես նաև առաջին բուժօգնության: Սիրտս խառնում է, գլուխս ցավում է»:
Փաստաբանը հոգեբուժարան էր գնացել` տեսնելու իր պաշտպանյալ, եզդի զինծառայող Յուրիկ Բրոյանին: «Ինձ դժվարությամբ ներս թողեցին: Նույն սենյակում մոտ 20 հիվանդ է պահվում: Ես որ ներս մտա, խառնված, տեղաշորն էին փոխում, բայց իմ պաշտպանյալն արդեն երրորդ օրն է, այնտեղ էր: Չգիտես, թե ում անկողնում են պառկեցրել: Վրայից սարսափելի գարշահոտ էր փչում: Ասեցին, որ չեն լողացրել, որովհետև ինքը չի ցանկանում, ինչին դժվար է հավատալ:
Խնդրեցի, որ թույլատրեն, որ մայրը գնա այնտեղ, լողացնի տղային: Մինչ այդ էլ Յուրիկին մոտ 40 օր պահել են ռազմական ոստիկանությունում: Այնտեղ նրան չեն լողացրել ու չեն կերակրել: դա խոշտանգում է, վատ վերաբերմունք իմ պաշտպանյալի նկատմամբ», — հայտնեց Հայարփի Սարգսյանը: Ահա և նման շատ բողոքներ, որ մնում են անպատասխան։
Նման պայմաններում են պահվում նաև մեր զինվորները, որոնք Ապրիլյան քառօրյա պատերազմ են տեսել։
Պետության լռությունը այս պարագայիս շատ մտահոգիչ է, հարցին պետք է անհապաղ լուծում տրվի։
Մանրամասները տեսանյութում՝
![]()