![]()
Դերասանուհի Անաիս Սարդարյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ամուսնու՝ Զոհրաբ Ղումաշյանի՝ անազատության մեջ գտնվելու հանգամանքներին:
Անաիսը մասնավորապես գրել է.
«Վերջին շրջանում լրատվամիջոցներում բավական ակտիվորեն քննարկվում է Արթուր Ասատրյանի (հետագայում դոն Պիպ) դեմ կազմակերպված սպանության փորձի նախապատրաստման գործը:
Քանի որ հանդիսանում եմ գործով ամբաստանյալ Զոհրաբ Ղումաշյանի կինը եւ բազմաթիվ լրատվամիջոցներից տարբեր զանգեր եմ ստանում՝ գործի հանգամանքների պարզաբանման վերաբերյալ, հետեւաբար յուրաքանչյուր լրագրողի անհատական չպատասխանելու համար, ներկայացնում եմ գործի վերաբերյալ հետեւյալ տեղեկությունը:
Այս նյութով կիսվելուս նպատակն է հանդիսանում նաեւ ցրելու դոն Պիպոյի անձի շուրջ ստեղծված այն պատրանքային միֆը, համաձայն որի՝ նա իր կողմից սպասարկվող լրատվամիջոցներով ներկայանում է որպես բարեգործ, բարերար, Էջմիածնի փրկիչ, իսկ իրականում այն անձն է, որի ապօրինի գործողությունների հետեւանքով իմ մանկահասակ երեխան առ այսօր դեռեւս չի տեսել իր հորը:
Միաժամանակ նշեմ, որ բավական երկար ժամանակ չեմ խախտել լռությունը, չեմ ներկայացրել իրականությունը՝ չխոչընդոտելու համար իրականացվող քննությունը եւ հոգուս խորքում հավատալով, որ ճշմարտությունը կբացահայտվի ու հանիրավի կալանքի տակ գտնվող ամուսինս ազատ կարձակվի:
Սակայն այն ինչին ականատես եղա իրականացվող նախաքննության ընթացքում ցրեցին իմ այդ ենթադրությունները եւ հիմա հավատացած եմ, որ դոն Պիպոն իր ենթադրյալ ազդեցությունը կարողանալու է գործադրել նաեւ դատարանի վրա եւ ես չեմ ակնկալելու արդարացի ու օբյեկտիվ դատավճիռ:
Ոչ ես, ոչ ամուսինս երբեւիցե չենք ճանաչել այդ անձնավորությանը, երբեւիցե որեւէ տեսակի ուղղակի կամ միջնորդավորված շփում կամ առնչություն չենք ունեցել նրա հետ եւ անձնական որեւէ խնդիր նրա դեմ չունենք, պարզապես տեղի է ունեցել սխալ դերաբաշխում եւ անձը ով առաջինը պետք է գտնվեր անազատության մեջ՝ ամբաստանյալի կարգավիճակում, ներկայումս գործով տուժող է:
Մանրամասները տեսանյութում՝
![]()