«Նիկոլ Փաշինյանին պետք է աջակցել և ոչ թե նրա մեջքի հետևում թաքնվել ու չաշխատել»․ Արմեն Դանիելյան

ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Ցավոք, ես տեսնում եմ պաշտոնյաների՝ ովքեր մատը մատին չեն տալիս։ Տեսնում եմ մարդկանց, ովքեր նախկինների հետ ձեն ձենի և ձեռք ձեռքի տված «վարի են» տալիս Նիկոլ Փաշինյանին։ Տեսնում եմ ակնհայտ դանդաղկոտություն և որոշակի կաշկանդվածության կոռուպցիայի դեմ պայքարում… Տեսնում եմ պաշտոնյաների՝ ովքեր ակնհայտորեն փորձում են նմանվել նախկիններին։

Տեսնում եմ մարդկանց, ովքեր ուզում են «ապացուցեն», որ գործում են օրենքից դուրս և ոնց ուզեն և ինչ ուզեն կանեն։ Եվ վերջապես տեսնում եմ մարդկանց՝ ովքեր իրենց վարքագծով ակամայից ջուր են լցնում նախկին «ռոքվոր պանիրների» ջրաղացին…
Հ.Գ. Նիկոլ Փաշինյանին պետք է աջակցել և ոչ թե նրա մեջքի հետևում թաքնվել ու չաշխատել։

Նախկիններից ոչ ոք որևէ պահանջ, ակնկալիք չի ունեցել։ Վերցրել է տաս հազար դրամը և հինգ տարի տառապել։
Նախկինները ձախողվելու խնդիր չեն ունեցել։ Ամեն ինչ ի սկզբանե ձախողված էր. բարձր պաշտոնների նշանակվածները բացառապես կոռուպցիայով զբաղվելու մեծ փորձառություն ունեցող բորենիներ էին և որքան «հարուստ էր» նրանց կաշառքով զբաղվելու պրակտիկան, այնքան ավելի բարձր և եկամտաբեր պաշտոնների էին նրանք նշանակվում։

Փաշինյանի իշխանությունից ակնկալիքն անասանելի մեծ է։ Հասարակությունը նրա մեջ տեսնում է արդարության և իրենց պայքարի երաշխավորին։ Տեսնում է պարզ ու հասարակ անկեղծ մարդու։ Եվ կլինի նա վարչապետ, թե չի լինի, նա միշտ մնալու է, որպես անկոտրուն և պայքարող մարդու տեսակ՝ ով փլուզեց բռնապետությունը, ջախջախեց «անփոխարինելիության» և «հավերժ» իշխանության մնալու կարծրատիպը և անհույս մարդկանց մեջ ներկայի և ապագայի նկատմամբ հույս արթնացրեց։ Ես ուզում եմ տեսնել այդ հույսի դրոշակիներին՝ ովքեր իրենց անմնացորդ գործով կապացուցեն, որ Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր… և ճիշտ է…

Ցավոք, ես տեսնում եմ պաշտոնյաների՝ ովքեր մատը մատին չեն տալիս։ Տեսնում եմ մարդկանց, ովքեր նախկինների հետ ձեն ձենի և ձեռք…

Posted by Արմեն Դանիելյան on Friday, August 30, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ