![]()
Մենուա Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Այն բանից հետո, երբ Նիկոլը փաստացի պատերազմ հայտարարեց գողական աշխարհին՝ գողական պանյատով ապրող լավ տղերքից թեկուզ մեկը ունի՞ բարոյական իրավունք, թեկուզ իր պետքի համար սատարելու Նիկոլին…
Հիմա լավ տղեն կարա՞ նիկոլական լինի…»:
Հիշեցնենք, որ Կառավարությունն օրենքի նախագիծ է ընդունել օրենքով գողերի վերաբերյալ, որով պատիժ է սահմանվում նման կարգավիճակ ունեցողների, կարգավիճակ տվողների, ստացողների, օրենքով գողերին դիմելու համար:
«Սա շատ տրամաբանական օրենքի նախագիծ է, որովհետև այս ենթամշակույթի մարդիկ բանտը համարում են իրենց տունը, հետևաբար նրանց բոլորին պետք է ուղարկել իրենց տանը ապրելու»,-նախագծի քննարկման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
![]()
![]()