Տորոնտոյի կինոփառատոնում կցուցադրվի հեղափոխության մասին պատմող «Մենակ չեմ» ֆիլմը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ սեպտեմբերի 7-ին Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում ցուցադրվելու է Կարին Հովհաննիսյանի «Մենակ չեմ» ֆիլմը հայկական հեղափոխության մասին:

«Ֆիլմի երաժշտությունը գրել է Սերժ Թանկյանը:

Ֆիլմը իսկապես շատ լավն է ստացվել և կարծում եմ՝ կունենա միջազգային հաջողություն` մեծացնելով Հայաստանի և հայ ժողովրդի ճանաչելիությունը ամբողջ աշխարհում»:

Գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ