Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է իր ֆեյսբուքյան էջի վիճակագրությունը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Թափանցիկություն՝ թափանցիկություն. սա էլ իմ ֆեյսբուքյան էջի՝ վերջին 28 օրվա վիճակագրությունը»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ վարչապետ Փաշինյանը հայտնել էր, որ տեսակոնֆերանս է անցկացրել ELARD միջազգային խորհրդատվական ընկերության փորձագետների հետ, որի ընթացքում քննարկվել են Ամուլսարի հանքի վերաբերյալ իրականացված միջազգային փորձաքննության եզրակացության և դրա վերլուծության արդյունքները:

Տեսակոնֆերանսին մասնակցել են նաև Ազգային ժողովի «Իմ քայլը» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները, կառավարության պատասխանատու գերատեսչությունների, շահագրգիռ մարմինների ղեկավարները, ինչպես նաև «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչները:

Տեսակոնֆերանսի ընթացքում ELARD ընկերության փորձագետները մանրամասն անդրադարձել են փորձաքննության արդյունքներին, պատասխանել հանդիպման մասնակիցների մի շարք հարցերի:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ