![]()
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ահազանգում է «Ֆեյսբուքում», որ ատելության խոսքի քարոզը արյունահեղության աղբյուր կարող է դառնալ:
Ներկայացնենք գրառումն ամբողջությամբ.
«Սիրելի Քաղպայմանագրի գործընկերներ և Նիկոլ Փաշինյան ջան, խնդրում եմ տեղեկություններ տրամադրել այս օգտատիրոջ մասին, որը հանդես է գալիս իբրև Ձեր աջակից կամ թիմակից:
Մենք փնտրում ենք այս մարդուն կամ այս օգտահաշվով աշխատողին:
Նախապես ասեմ, որ տեքստի մեջ ներկայացվածն ամբողջությամբ սուտ է, բայց այստեղ էականը դա չէ, մենք բոլորով պետք է այս այլանդակության դեմն առնենք: Այլապես այսպիսի դեպքերը, ատելության խոսքի քարոզը արյունահեղության աղբյուր են»,- գրել է Մարուքյանը:
Սիրելի Քաղպայմանագրի գործընկերներ և Նիկոլ Փաշինյան ջան, խնդրում եմ տեղեկություններ տրամադրել այս օգտատիրոջ մասին, որը…
Posted by Edmon Marukyan on Thursday, August 29, 2019
![]()