Հայ պատգամավորը պատահմամբ եթեր է դուրս եկել գայլի հագուստով

Երեկ վրացական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում էին հայտնվել ջավախահայ 2 պատգամավորներ՝ «Վրացական երազանք» կուսակցության Ախալքալաքից ընտրված պատգամավոր Հենզել Մկոյանն ու Նինոծմինդայի շրջանի  քաղաքապետարանի պատգամավոր Վրեժ Մուրադյանը:

«Ֆեյսբուքում» հրապարակված տեսանյութում Վրեժ Մուրադյանը մեկնել էր ծանոթանալու միջշրջանային ճանապարհաշինական  աշխատանքներին: Ցանկանալով բաժանորդներին ցույց տալ աշխատանքային գործընթացը՝ Մուրադյանը ուղիղ միացման ժամանակ, հավանաբար, պատահմամբ սեղմել է սխալ կոճակ ու տեսանյութում հայտնվել ծիծաղելի էֆեկտներով:

Ի դեպ, երեկ Վրաստանի «Առաջին ալիքը» լուրերում ռեպորտաժ էր պատրաստել Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի Սաթխա գյուղում բացված պատմական թանգարանի մասին: Շեշտվել է, որ թանգարանում հատուկ տեղ է հատկացվել նույն գյուղի բնակիչ, Վրաստանի խորհրդարանի Ախալքալաքի մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանին:

Թանգարանի տնօրինությունը մեկնաբանել էր, որ Մկոյանը շրջանում հարգված մարդ է, նվիրված է գյուղին, 5 անգամ ընտրվել է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր և արժանի է տեղ գտնել գյուղի թանգարանում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ