![]()
ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին և նրա եղբորորդուն՝ Կարեն Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերի վատնման եւ պաշտոնեական դիրքի չարաշահման համար, հայտնում է «Հայկական ժամանակ»-ը:
Տեղեկությունը ՀԺ-ի հետ զրույցում հաստատել է նրանց պաշտպան Երեմ Սարգսյանը:
Նա հայտնել է, որ նախաքննական մարմինը իր պաշտպանյալներին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան: Պաշտպանն առայժմ այլ մանրամասներ չի հայտնել:
Երեկ նրանց ձերբակալելու որոշման դեմ պաշտպանական կողմը բողոք էր ներկայացրել. չի բացառվում, որ այսօր դատարանը բողոքն ու միջնորդությունը կքննի միաժամանակ:
Կայքի տեղեկություններով` երեկ Գագիկ Խաչատրյանը մեղադրանքի առաջադրումից հետո կրկին հարցաքննվել է:
![]()
![]()