Այս հայ երիտասարդ բժիշկը մեկնել է Սուդան, մարդասիրական օգնություն ցույց տալու համար

Հայ բժիշկը մեկնել է Սուդան, մարդասիրական օգնություն ցույց տալու համար։ Գյումրու մոր ու մանկան ավստրիական հիվանդանոցի մանկաբարձ-գինեկոլոգ Արմեն Մկրտչյանն արդեն Սուդանում է։ Նա անցել է իր պարտականությունների կատարմանը։

Մանկաբարձ-գինեկոլոգ Արմեն Մկրտչյանն օգոստոսի 2-րդ կեսից մինչև հոկտեմբերի 2-րդ կեսը մարդասիրական առաքելություն կիրականացնի Սուդանում: Արմեն Մկրտչյանը մեկնելուց առաջ էլ խոստացել էր՝ նորից վերադառնալու է Գյումրի:

Բժշկը Սուդանում անցել է իր պարտականությունների կատարմանը ու նույնիսկ  հասցրել է լուսանկարներ հրապարակել Ֆեյսբուքի իր էջում։

Առաջին լուսանկարում Արմեն Մկրտչյանը հիվանդանոցում է` սուդանցի սևամորթ հրաշք բալիկը գրկին։ «Ես ու շոկոլադս»,–նկարին կից գրել է բժիշկը։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ