![]()
Արմեն Դանիելյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․
Երբ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասեց, որ ՀՀ-ում ըստ էության կառավարման համակարգը հենված է եղել կոռուպցիայի վրա, և երբ որ կոռուպցիան հանում ես, պարզվում է էլ տակը կառավարման համակարգ չկա, ոմանք «ապացույցներ» էին ուզում կամ պարզաբանումներ…
Ես կարող եմ ներկայացնել ընդամենը մեկ հիմնավոր ապացույց, որ ՀՀ Վարչապետը ճիշտ էր, իսկ ապացույց պահանջողները մոլորյալներ…
Եվ այսպես… 2013թ. սեպտեմբերի 24-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը կարգադրություն ընդունեց, որում նշված էր, որ քննչական մարմինների անկախությունն ամրապնդելու, քրեական գործերով նախաքննության արդյունավետությունը բարձրացնելու և ՀՀ պաշտպանության նախարարության, Ոստիկանության, Պետական եկամուտների կոմիտեի կառուցվածքում գործող քննչական մարմինների հենքի վրա կազմավորվելու է միասնական քննչական մարմին:
Նույն այդ կարգադրությամբ ստեղծվեց Միասնական քննչական կառույցի իրավական ապահովման հանձնաժողով, որի կազմում ՊՆ-ի, Ոստիկանության և այլ պաշտոնյաների հետ միասին ընդգրկված էին նաև ՊԵԿ-ի երկու պաշտոնյաներ՝ ՊԵԿ նախագահի տեղակալը և Քննչական վարչության պետը: Այսինքն` այս պաշտոնյաներն էլ պետք է մշակեին իրենց քննչական կառույցն այդ միասնականին միացնելու համար անհրաժեշտ օրինագծերը:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը և ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը «ստվերային» համաձայնության են եկել և ՊԵԿ֊ի քննչական վարչությունն այդպես էլ չներառվեց Միասնական քննչական կոմիտեի մեջ… (տամոժնու գագոյի փայը մնաց անխախտ. նա իր փայից չէր կարողանում հրաժարվել)…
Հ.Գ. Զավեշտ էր, բայց նույնիսկ ՀՀ Նախագահի կարգադրության մեջ համապատասխան փոփոխություններ չարվեցին…
Հ.Գ. Այս դեպքը ցցուն օրինակն է Փաշինյանի արտահայտած այն մտքի, որ երբ ամեն ինչ վերցնում ես տակը մնումա միայն կոռուպցիան…
Երբ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասեց, որ ՀՀ-ում ըստ էության կառավարման համակարգը հենված է եղել կոռուպցիայի վրա, և երբ որ…
Posted by Արմեն Դանիելյան on Tuesday, August 27, 2019
![]()