![]()
Դավիթ Ջալալյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․
Ինֆեկցիոն ռեժիմը․Հիվանդ եք, չոքեք «կյլուչնիկի» դեմն ու «Պարացետամոլ» խնդրեք․․․
Եթե հավատանք մեղադրյալի աթոռին հայտնված նախկին ռեժիմի ներկայացուցիչների փաստաբաններին՝ կստացվի, որ մեր երկիրը տարիներ շարունակ ղեկավարել են միանգամայն հիվանդ մարդիկ: Ռոբերտ Քոչարյանը հիվանդ է, Մանվել Գրիգորյանը մահամերձ է, Գագիկ Խաչատրյանը մոտ է հաշմանդամ դառնալուն:
Եվ այս «հալին» նշված անձինք զբաղեցրել են առանցքային պաշտոններ: Մի գուցե շատ ուտելո՞ւց եք թունավորվել, թե՞ ձեր իշխանությունում բռնկված ինֆեկցիան վարակել է բոլորին:
Ուրիշի հացը ուտելուց առաջ անհրաժեշտ էր գիտակցել նաև, որ գալու է պատասխան տալու ժամանակը: Հիմա ոմանք սարսափում են երկար տարիներ բանտում անցկացնելու հեռանկարից: Գոնե հիմա տղամարդկություն ունեցեք արժանապատիվ կերպով պատիժը կրելու: Մի փորձեք խղճահարություն առաջացնել և զոհի կարգավիճակ ստանալ: Եթե հիվանդ եք, չոքեք «կյլուչնիկի» դեմն, ու «Պարացետամոլ» խնդրեք․․․: Այս հրաշք դեղամիջոցը տարածված է բանտում և բուժում է բոլոր հիվանդությունները: Դրանում շուտով կհամոզվեք, եթե մինչ այս չեք հասցրել համոզվել:
Հանցավոր ռեժիմի պաշտպանյալները ջանում են հասարակության առաջ խելացի մարդու տպավորություն թողնել՝ կիրառելով մանիպուլիացիոն վաղուց արդեն մաշված հնարքներ, բայց․․․: Դուք դատապաշտպան եք և լավ գիտեք թե որքան մարդ է ծանր հիվանդություններից տառապելով մահանում բանտում: Ձեր «կլիենտները» ո՞ւմից են լավը:
Ինֆեկցիոն ռեժիմը․Հիվանդ եք, չոքեք «կյլուչնիկի» դեմն ու «Պարացետամոլ» խնդրեք․․․Եթե հավատանք մեղադրյալի աթոռին հայտնված…
Posted by David Jalalyan / Դավիթ Ջալալյան on Wednesday, August 28, 2019
![]()