![]()
Համացանցում հայտնվել են բացառիկ կադրեր, որտեղ օրեր առաջ Մալթիա Մոլում բռնկված հրդեհի մարման աշխատանքների ժամանակ գործարար Սամվել Ալեքսանյանն իր օգնականի միջոցով գումար է առաչարկում հրշեջներին, սակայն վերջիններս մերժում են…
Հիշեցնենք, որ oգոստոսի 24-ին, ժամը 15:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում գտնվող «Մալաթիա մոլ»-ի շենքում հրդեհ է բռնկվել, կան տուժածներ:
Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը, ինչպես նաև հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:
Ժամը 16:31-ին հրդեհի բարդության աստիճանը բարձրացվել է «Թիվ 3» կանչի. դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս հինգ մարտական հաշվարկ:
Դե հիմա տեսեք, թե ինչն է փոխվել երկրում…Մարդիկ, որ էս շոգին փոշոտ ու մրոտ պայքարում են կրակի դեմ, հրաժարվում են նաև հայտնած «շնորհակալությունից»:
Posted by Taron Chakhoyan on Wednesday, August 28, 2019
![]()