Խաղաղ օվկիանոսում պեմզայից վիթխարի «կղզի» է հայտնաբերվել

Խաղաղ օվկիանոսի մակերևույթին հսկայական քանակությամբ պեմզա Է լողում. պեմզան այնքան շատ Է, որ ջուրը գործնականում չի երևում: Ջրի մակերևույթին հոսընթացով շարժվող պեմզան հայտնաբերվել Է օգոստոսի սկզբին ավստրալացի յախտսմենների կողմից:

Փորձագետների խոսքով՝ պեմզայի վիթխարի կուտակումն, ամենայն հավանականությամբ, դարձել Է Տոնգա կղզու մերձակայքում ստորջրյա հրաբխի ժայթքման արդյունքը, որն արբանյակների կողմից գրանցվել Է օգոստոսի 7-ին: Բոլոր նավերին և զբոսանավերին նախազգուշացում Է տրվել՝ խուսափել Խաղաղ օվկիանոսի այդ հատվածամասից:

Առաջին հայացքից պեմզան նման Է քարի, բայց քանի որ դրա ծակոտկենությունը հասնում Է 80 տոկոսի, այն կարող Է հոսընթացով շարժվել ջրի մակերևույթին: Այժմ օվկիանոսի մակերևույթին հոսընթացով շարժվում Է շուրջ մեկ տրիլիոն կտոր պեմզա, բայց ժամանակի ընթացքում դրանք կսկսեն մասերի բաժանվել և տարածվել ավելի հեռու:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ