Ծննդկանի առողջության պահպանման համար միանվագ նպաստ կտրվի

Ազգային ժողովի պատգամավորներ Կարինե Պողոսյանը, Դավիթ Մանուկյանը, Ջանիբեկ Հայրապետյանը «Պետական նպաստների մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծ են ներկայացրել, որով առաջարկվում է ծննդկանի առողջության պահպանման համար՝ հավաստագրով սահմանված անվճար բժշկական հետազոտության միանվագ նպաստը տրամադրել:

«Հոդված 23.3  Ծննդկանի  առողջության պահպանման համար միանվագ նպաստի իրավունքը

  • Վարձու աշխատող, ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված եւ չաշխատող կանանց՝ յուրաքանչյուր ծննդաբերությունից հետո պետական պատվերի շրջանակներում պարտադիր տրամադրվում է հավաստագրով սահմանված անվճար բժշկական հետազոտության միանվագ նպաստ, որն իր մեջ ներառում է մայրական կաթի որակի, Ca եւ D վիտամինների, արյան հետազոտությունները եւ  կրծքի սոնոգրաֆիա կամ մամոգրաֆիա:
  • Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հավաստագիրը տրամադրվում է մինչեւ յուրաքանչյուր ծննդաբերության հետծննդյան շրջանի ավարտը: Հավաստագիրն ուժի մեջ է մտնում հետծննդյան շրջանի ավարտի օրվան հաջորդող օրը եւ գործում է մեկ տարի ժամկետով:
  • Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հավաստագրի տրամադրման կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության Կառավարությունը»:

Նրանք նշել են, որ օրենքի լրացումը կնպաստի Հայաստանում ծնելիության մակարդակի բարձրացմանը, ինչն էլ զգալի ազդեցություն կունենա դեմոգրաֆիական, բնակչության առողջության պահպանման խնդիրների լուծման համար:

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ