![]()
Արարիչ իմ և Տեր իմ,
Փրկիչ իմ և Հայր իմ,
Որ անհոգս մանկություն ինձ շնորհելով
Հասցրել ես երիտասարդության:
Շնորհիր այժմ, որ Քո ճշմարիտ
Խոսքի համաձայն ապրեմ՝ իմ երիտասարդության օրերին միշտ Քեզ հիշելով:
Քո խոսքերը պահող դարձրու ինձ, որպեսզի ավելանան իմ կյանքի օրերը:
![]()
Տե՛ր, Դու, որ արու և էգ ստեղծեցիր մարդուն եվ միմյանց սիրելու օրենքը դրեցիր մեր մեջ, հիմա, ո՜վ Աստված, օրհնիր իմ սիրած/ աղջկան/ տղային՝ հավատարմություն և ժուժկալություն շնորհելով:
Օրհնի՛ր մեր սերը՝ անարատ կուսությամբ մեզ պահելով
Եվ Սուրբ ամուսնության Պսակին արժանացնելով:
Օրհնիր նրա ծնողներին՝ նրանց իմաստություն տալով, որպեսզի հաշտվեն ու հանդուրժեն այն մտքի հետ, որ նրանց ցանածը ուրիշն է հնձելու:
Օրհնիր ծնողների՛ս, իսկ ինձ էլ նրանց պատվելու շնորհ արա:
Ծաղկեցրու իմ հայրենիքը՝ խաղաղություն շնորհելով աշխարհին, որպեսզի գոհությամբ Քեզ փառավորենք Հայր, Որդի և Սուրբ Հոգի այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից: Ամեն:
![]()