![]()
Իսկ ո՞վ չի հանձնի, կպատասխանի ամեն մի հայ եւ արտահայտածկլինի համայն հայության այս պահի տրամադրությունը: Բայց հանձնելուժամանակ հասարակության մեջ որոշ քննարկում կընթանա:
Անշուշտ, կգտնվեն մարդիկ, որ դեմ կլինեն առհասարակ որեւէ դատի, բայց հիմնական վեճի առարկան կլինի հետեւյալը՝ հանձնել միջազգային տրիբունալի՞ն, թե՞ դատել Հայաստանում, թեկուզ եւ անօրինական ճանապարհով իշխանությունը զավթելու կամ 50 հազար հայաղջիկ-երեխաների մարմնավաճառության դրդելու մեղադրանքով:
Դա իբրեւ սկիզբ:
Հետո այնքան վկայություններ առաջ կգան եւ այնքան ցուցմունքներ եւ «ցուցմունքներ» կտրվեն, որ Քոչարյանը կփոշմանի, որ նախապես մեղայականով չի ներկայացել միջազգային դատարան: Որոշողը վերջին հաշվով կլինի օրվա իշխանությունը: Ճիշտ է, իշխանության որոշումը կախված կլինի միջազգային ճնշման աստիճանից, բայց բարյացակամ իշխանությունը, ինչ ասել կուզի, շանս է՝ կաշին փրկելու, եւ Քոչարյանի միմիայն իշխանության մասին մտածելու ընդունակ ուղեղը հիմա տենդագին մտածում է (չի կարող չմտածել) նաեւ անվրեպ հրաժարականի ուղղությամբ:
![]()