![]()
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հենց նոր մի հետաքրքիր տեղեկություն իմացա. Հայաստանի մարզպետներից ոչ ոք չի ծխում:
Չեն ծխում նաեւ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարը, Երեւանի եւ Գյումրիի քաղաքապետերը:»
Հիշեցնենք, որ Գյումրին այսօր՝ օգոստոսի 25-ին, նշում է քաղաքի օրը: Տոնակատարությունը կրում է «Վարպետների քաղաք» խորագիրը։
Նիկոլ Փաշինյանը Գյումրի է գնացել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի, մեծ դստեր՝ Մարիամ Փաշինյանի և փոքր դստեր՝ Արփիի հետ: Գյումրիում են նաև ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, Լիլիթ Մակունցը, ՊՆ Դավիթ Տոնոյանը, ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը, Շիրակի մարզպետը: Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի ուղեկցությամբ նրանք շրջում են նորաբաց Շիրակի փողոցում տեղադրված տաղավարներով: Նիկոլ Փաշինյանը հերթով մոտենում է տաղավարներին:
![]()