![]()
ՄԻՆՉև ԱՄՈՒԼՍԱՐ ԱՅԼ ԽՆԴԻՐ ԿԱ…….
Հեղափոխությունից հետո հայտարարվեց,որ այլևս Հայաստանը պետք է դառնա օրենքի երկիր:
Բոլորս լծվեցինք այդ գործին:Սկսեցինք փութաջան աշխատել այդ ուղղությամբ,բայց այդպես էլ արդյունքի չհասանք,որովհետև չհասկացանք ամենակարևորը:
Որպեսզի Հայաստանը դառնա օրենքի երկիր,առաջին նախապայմանը դա օրենք ունենալն է:
Իսկ ի՞նչ է օրենքը:
Օրենքը կոչված է հասարակության մեջ հարաբերությունների կարգավորմանը,պետք է ընդունված լինի լիգիտիմ օրենսդիրների կողմից և ընդունելի լինի հասարակության ճնշող մեծամասնության կողմից:
ՀՀ ում գործող օրենքները ընդունված են կեղծիքներով ընտրված խորհրդարանի կողմից,ընդունելի չեն հասարակության կողմից և չեն կարգավորում հասարակության մեջ այսօր գործող հարաբերությունները: Արձանագրենք,որ Հայաստանում օրենք չկա,իսկ օրենքի բացակայության դեպքում անկախ ջանքերից օրինական երկիր կառուցել չի ստացվի:
Հենց օրենքների բացակայությունն է այսօր հանգեցրել տարաբնույթ և գրեթե անլուծելի խնդիրների,որոնցից մեկը Ամուլսարն է, մյուսը դեռ բանտում գտնվող Սասնա Ծռերը և նրանց աբսուրդ դատավարությունը, երրորդը ՝ նախկին թալանչիների անպատիժ ապրելը իրենց թալանած երկրում, չորորդը՝ ապօրինի վճիռներով երկրի թալանը օրինականացրած ,մարդկանց ճակատագրեր խեղած քննիչների,դատախազների դատավորների և պաշտոնատար այլ անձանց պաշտոնավարումը:
հինգերորդը՝ 30 տարի ապօրինի իշխանության ձեռքը տառապած,տանջված,արտագաղթած,ունեզրկված,բարոյալքված ,զավակներ կորցրած և ստրկացած ժողովրդի իրավունքների շարունակական ոտնահարումը,հեղափոխության շնորհիվ առաջացած վերջի հույսի մարումը:
Ո՞րն է լուծումը:
Ժողովրդը մերժեց ոչ միայն Սերժին կամ ՀՀԿ-ին,այլ առաջին հերթին նրանց ազգադավ օրենքները.որոնց միջոցով էին վերջիններս ունեզրկում,հարստահարում և ոչնչացնում Հայ ժողովրդին: Այսօր Սերժը և ՀՀԿ-ն այլևս իշխանություն չեն,բայց Հայաստանը ապրում է նրանց անօրեն օրենքներով,որոնք միտված են պաշտպանելու թալանչու,խարդախի ,ազգադավի, մարդասպանի շահերը:
Եթե Հայաստանում այլևս չկա թալանչի,ազդադավ,խարդախ և մարդասպան իշխանություն,ապա միանշանակ պետք է անվավեր ճանաչվեն նաև այդպիսի իշխանության շահերը սպասարկող օրենքները: Այ երբ մեր իշխանությունը դա կհասկանա այլևս չի լինի Ամուլսարի հարց,ուղղակի թալանչիներից կբռնագանձվի թալանածը,կվերադարձվի ժողովրդին,որը ըստ տարբեր լուրերի մոտ 30 միլիարդ դոլար է և հավատացեք,այդ ժամանակ ոչ միայն Ամուլսարը չի շահագործվի,այլ նաև կփակվեն մյուս վնասակար հանքերը նույնպես:
Արտակ Գալստյան
ՄԻՆՉև ԱՄՈՒԼՍԱՐ ԱՅԼ ԽՆԴԻՐ ԿԱ…….Հեղափոխությունից հետո հայտարարվեց,որ այլևս Հայաստանը պետք է դառնա օրենքի երկիր:Բոլորս…
Posted by Artak Galstyan on Saturday, August 24, 2019
![]()