Ինչպես են «Օրենքով գող» Պզոն ու իր թիկնապահը հայհոյում ոստիկաններին

Օրեր առաջ յուսիսային պողոտայի ակումբներից մեկում տեղի էր ունեցել ծեծկռտուք, որի արդյունքում ոստիկանությունը բերման էր ենթարկել բոլոր մասնակիցներին: Ծեկռտուքի հեղինակն է օրենքով գող Արմեն Ղազարյանը՝ (ՊԶՈ), որը «ՀՈՒԿՄԱՆ» ակումբում վիճաբանել է Մոսկվայի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի քրոջորդու և Թոխմախի Մհերի սանկիկի հետ:

Ակումբում Պզոն պատվիրել է «Доля Ворвоская» երգը, իսկ Աբրահամյանի սանիկը՝ «Господа Офицеры», Պզոն պհանջել է,որ դադարեցնեն կատարումը,որը մերժվել է: Արդյունքում Պզոյի շրջապատը քսան հոգով դաժանաբար ծեծի է ենթարկել Արա Աբրահամյանի քրոջորդուն և Թոխմախի Մհերի սանկիկին:

Այնուհետև ակումբ ժամանաել է ՀՀ ոստիկանության տարածքային ստորաբաժանումը և բերման ենթարկել բոլոր մասնակիցներին: meganews.am-ի ձեռքի տակ է հայտնվել այդ օրը ոստիկանություն բերման ենթարկվածի տեսանյութը,որտեղ նաև երևում է օրենքով գող Արմեն Ղազարյանը՝ (ՊԶՈ)-ն:

ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից հաստատեցին,որ Հյուսիսային պողոտայում միջադեպ տեղի է ունեցել,բերման է ենթարկվել չորս անձ,նախապատրաստվում են նյութեր,բայց չցանկացան ասել բերման ենթարկվածների անունները:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ