![]()
Հնդկաստանի Լախկնաու քաղաքում տղամարդը բաժանվել է կնոջից այն բանից հետո, երբ նա հրաժարվել է ծամոնից:
Սայիդ Ռաշիդը և նրա 30-ամյա կինը` Սիմմին, օգոստոսի 19-ին գնացել են դատական լսումների. Սայիդին և նրա ծնողներին դատի են տվել օժիտի հետ կապված խնդիրների պատճառով:
Երբ կինը` Սիմմին, զրուցելիս է եղել փաստաբանի հետ, տղամարդը նրան ծամոն է առաջարկել: Կինը հրաժարվել է, ինչից էլ բարկացել է ամուսինը և գոռացել, որ պահանջում է ապահարզան:
Զույգը ամուսնացել է 2004 թվականին: Ռաշիդին սպասվում է 3 տարվա ազատազրկում կամ տուգանք:
![]()
![]()