Սերգեյ Դանիելյանը տեսաուղերձով դիմել է վարչապետին

Հայտնի դերասան Սերգեյ Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում տեսաուղերձով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաք՝ Ամուլսարի հանքի շուրջ ստեղծված իրավիճակը Ջերմուկի բնակչության հետ քննարկելու նպատակով:

Նիկոլ Փաշինյանը շրջել է Ջերմուկում, հանդիպել քաղաքի բնակչության հետ, այցելել Ջերմուկի առողջարաններ, ջերմուկցիների հետ խոսել Ամուլսարի իրավիճակի շուրջ: Կառավարության ղեկավարն անդրադարձել է Ամուլսարի հանքի ծրագրի միջազգային փորձաքննության եզրակացության արդյունքներին, Ջերմուկի բնակիչների հետ քննարկել իրավիճակի լուծման տարբերակներին վերաբերող հարցեր:

Վարչապետը նաև հանդիպել է Ջերմուկի հրապարակում հավաքված քաղաքացիներին և հանդես եկել ելույթով:

Իր խոսքում Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ վարչապետ ընտրվելու օրվանից Ամուլսարի հարցն այն միակ հարցն է եղել, որի հետ կապված իրեն ուղղված բոլոր նամակներն անձամբ կարդացել է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ