«Եթե պարզվի, որ անվտանգ է հանքի շահագործումը, կրկին դեմ կլինե՞ք». վարչապետը՝ Ջերմուկի բնակչին

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Նիկոլ Փաշինյանն ու Սուրեն Պապիկյանը մեկնել են Ջերմուկ, որտեղ նախատեսում են հանդիպել բնակիչների հետ և լսել նրանց կարծիքը Ամուլսարի շահագործման վերաբերյալ:

Նիկոլ Փաշինյանն այցելեց բնակիչներից մեկի բնակարան: Նա՝ դիմելով տանտիրուհուն, հարցրեց, թե ինչպես են վերաբերում Ամուլսարի գործունեությանը: Տիկինը պատասխանեց, որ դեմ են:

Նիկոլ Փաշինյանի հաջորդ հարցին՝ իսկ եթե պարզվի, որ անվտանգ է հանքի շահագործումը, տիկինը կրկին պնդեց իր տեսակետը՝ ասելով, թե՝ «կուրորտային քաղաքում չպետք է հանք լինի»:

Այնտեղից դուրս գալուց Նիկոլ Փաշինյանին դիմավորեցին մի խումբ մարդիկ: Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ինքը եկել է շրջելու և մարդկանց հետ զրուցելու, սակայն նրան պատասխանեցին, որ այս պահին թվով 1500 մարդ հավաքվել է Ջերմուկի կենտրոնում, ու տներում միայն մեծահասակներ են:

Ջերմուկի կենտրոնում հավաքված քաղաքացիները որոշում կայացրին երթով շարժվել դեպի Ջերմուկի քաղաքապետարան:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ