ԱՄՆ-ում երկբերան ձուկ է հայտնաբերվել

Ամերիկյան Փլաթսբուրգ քաղաքում ապրող ամուսինները ձկնորսության ժամանակ որսացել են արտասովոր՝ երկբերան ձուկ: Դ

եբի Գեդեսը պատմել է, որ Ադամի հետ ձուկ է որսացել Շապլեյն լճում: Որսն ուսումնասիրելիս հայտնաբերել են, որ ձուկն ունի 2 բերան:

Զույգը որոշել է չպահել ձկանը: Մի քանի լուսանկար անելուց հետո Դեբին ձկանը բաց է թողել: Չնայած տարօրինակ տեսքին՝ ձուկը բավականին ակտիվ ու առողջ է եղել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ