«Մելան հորքուր, Նիկոլն ա եկել». Ի՞նչ լսեց վարչապետը դռան հետևից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ջերմուկում է: Նա նախապես չէր տեղեկացել, որ նման մտադրություն ունի, իսկ բնակիչներն էլ իմանալով վարչապետի այցի մասին՝ արագ ինքնակազմակերպվեցին եւ այս պահին քայլերթով եւ «Ամուլսարն առանց հանքի» վանկարկումներով շարժվում են դեպի Ջերմուկի քաղաքապետարան: Բնակիչները նույնիսկ կոչ էին անում սեպտեմբերի 1-ին երեխաներին չուղարկել դպրոց:

Նիկոլ Փաշինյանն այցելեց Ջերմուկի բնակիչներից մեկի տուն ու դիմելով տանտիրուհուն՝ հարցրեց.

«Ի՞նչ եք մտածում Ամուլսարի մասին»:

«Բացասական, չենք ուզում, որ հանքը շահագործվի»,- ասաց բնակչուհին:

«Իսկ եթե ապացուցվի, որ անվտանգ է»,- հարցրեց վարչապետը:

«Դարձյալ համաձայն չեմ, քանի որ առողջարանի կողքին չի կարող հանք լինել»,- ընդգծեց կինը:

Արդեն հայտնել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ջերմուկ՝ հանդիպելու ջերմուկցիների հետ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ