![]()
Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով օրվա քնարկվող թեմա դարձած «Անգրագետ Պողոսին».
Անգրագետ Պողոսի տունը կռիվ էր ընկել…
Պողոսը՝ թեկուզև անգրագետ, բայց հասկացել էր, որ հարևանն իրեն քցել է…
Դեռևս ամիսներ առաջ նույն հարևանի «ջան ու ջիգյարին» հավատալով գնաց ընտրության, գնաց ու 15 հոգանոց ցուցակի մեջից գտավ թաղի պարծանքը դարձած՝ թագավորի «մոտիկ», հարևանի անուն ազգանունն ու դեմը դրեց ՊԸՏԻՉԿԱՆ:
Տան ճանաապարհին էլ հանդիպեց «ՄԵԾԱՊԱՏԻՎ» հարևանին ու գլուխը թափ տալով հաստատեց՝ «Քեզ եմ ընտրել ԱԽՊԵՐՍ»:
Ինչից հետո Պողոսը դոշը դուրս դրած, իրանից դավոլնի տուն էր գնացել, մտքում անընդհատ կրկնելով. «Էլ որ օրվա հարևաններն ենք, որ իրար չօգնենք…»:
Բայց Պողոսի գլխին ամիսներ անց նույն հարևանը սառը ցնցուղ լցրեց… ու բոլորի մոտ հայտարարեց՝ «Պողոսն անգրագետ է… բազմազավակ ընտանիքն էլ է անգրագետ»:
Անգրագետ Պողոսը «ՄԵԾԱՊԱՏԻՎ» հարևանի խոսքերը լսելուց հետո կորցրել էր ինքնատիրապետումը, ձեռքի տակ ընկածը կոտրում էր ու շպտրում պատերին…
Բողազն էլ ճղելով գոռում էր…
«Մյուս անգամ *Ռ-ի երեսը կտենա, բայց էլ դրան ձեն տվող չկա…»
Անգրագետ Պողոսի տունը կռիվ էր ընկել… Պողոսը՝ թեկուզև անգրագետ, բայց հասկացել էր, որ հարևանն իրեն քցել է…Դեռևս…
Posted by Taron Chakhoyan on Thursday, August 22, 2019
![]()