![]()
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել.
«Խոստացված որոշումը այսօր կայացվեց:»
Հիշեցնենք, որ ՀՀ Կառավարության որոշմամբ, փոփոխություններ են կատարվել պետբյուջեում՝ ավելացնելով եկամուտները և ծախսերը 2 մլրդ 161 միլիոն 796 հազար դրամով: Գումարը հատկացվելու է ՀՀ պաշտպանության նախարարությանը:
«Հատկացնում ենք 2,1 մլրդ դրամ մարտական ծառայության պայմանները բարելավելու նպատակով», — կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հարցը քննարկվելու է գաղտնի ռեժիմով:
Ըստ փաստաթղթի հիմնավորման՝ որպես անհրաժեշտություն նշված է 2019թ-ին մատակարարման ենթակա ապրանքների մատակարարման դիմաց պարտավորությունների կատարումը, ՀՀ զինված ուժերի ապահովումն անհրաժեշտ միջոցներով:
![]()
![]()