![]()
ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում նոր լուսանկար է հրապարակել և կատարել է հետևյալ գրառումը.
«Այս ամսվա 21-ին հայրս` Սիմոնյան Ռոբերտը, կդառնար 83 տարեկան, ափսոս, որ նա չտեսավ այն փոփոխությունները, որոնք տեղի ունեցան Հայաստանում:
Շնորհավոր ծնունդդ, պապ ջան:»
Հիշեցնենք, որ Ալեն Ռոբերտի Սիմոնյանը ծնվել է 1980 թվականի հունվարի 5-ին: Հանդիսանում է «Արարատ» ամսագրի և araratnews.am կայքի գլխավոր խմբագիրը: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ է։
2013 թվականից հանդիսանում է իր իսկ կողմից հիմնած «Արարատ Մեդիա Գրուպ» ՍՊԸ-ի գլխավոր խմբագիրը, որն իր մեջ միավորել է araratnews.am կայքը և «Արարատ» ամսագիրը։
![]()
![]()