Նոր Զելանդիայում խորհրդարանի խոսնակը նիստի ժամանակը կերակրել է պատգամավորներից մեկի երեխային

Նոր Զելանդիայի խորհրդարանը նիստերի դահլիճում հատուկ հյուր է ունեցել՝ մեկ ամսական փոքրիկ: CNN-ի փոխանցմամբ՝ Խորհրդարանի խոսնակ Թրևոր Մալարդը պատգամավորներից մեկի երեխային գրկել է և շշով կերակրել՝ միևնույն ժամանակ վարելով նիստը:

«Սովորաբար խոսնակի աթոռն օգտագործվում է միայն նիստը նախագահողների կողմից, սակայն այսօր ինձ հետ այս աթոռը կիսում է շատ կարևոր մի անձ»,- իր թվիթերյան էջում գրել է Մալարդը:

Նոր Զելանդիայի խորհրդարանի խոսնակը բանավեճը լսելիս օրորել է երեխային: Սոցցանցերում Մալարդի քայլը բավական դրական արձագանք է ստացել:

Անցյալ տարի Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնն էր ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում հայտնվել՝ պաշտոնավարման ժամանակ երեխա ունենալով: Արդերնը և ամուսինը երեխային իրենց հետ տարել էին նույնիսկ ՄԱԿ-ի համաժողովին: Արդերնը հայտարարել էր, որ դա «պրակտիկ որոշում է»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ