![]()
Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ նրա համար այս իրավիճակում ոչ իշխանական ուժերի պահվածքը ծիծաղելի է թվում:
«Ուղղակի ծիծաղելի է ոչ իշխանական քաղաքական ուժերի ներկայացուցիչների ու համակիրների ոգևորվածությունն այս իրավիճակում:
Նաև բոլոր ուժերի ֆեյսբուքյան «համակիրների» վերաբերմունքը, որ իրավիճակը վերածում են դրամայի, ինչ-որ բացականչություններ, գոռգոռոցներ…
Սիրելիներս, խոր շունչ քաշեք ու հանգստացեք, ես, իհարկե, հասկանում եմ, որ դուք օրերով ու շաբաթներով սպասում եք այսպիսի մի իրավիճակի Հայաստանի քաղաքական կյանքը բորբոքելու համար, բայց պատասխանատվություն կրեք էն ամեն ինչի համար, ինչ ասում եք ու անում եք»,- գրել է Մարիամ Փաշինյանը:
![]()
![]()