«Քիչ առաջ խորհրդակցություն անցկացրի Ամուլսարի հարցով, մասնակցում էր նաև Լիդիանի ներկայացուցիչը» վարչապետ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ շարունակվում են Ամուլսարի հարցով քննարկումները:

«Քիչ առաջ խորհրդակցություն անցկացրի «Ամուլսարի» հարցով: Մասնակցում էր նաև «Լիդիանի» ներկայացուցիչը:

Ինձ հետաքրքրում էին նախագծված գործընթացի հնարավոր փուլերը՝ շոշափելիորեն, հնարավոր ռիսկերի հնարավոր կառավարման մեթոդներն ու կառավարության ունեցած լծակները:

Շարունակում ենք աշխատել այս խիստ կարևոր թեմայի վրա»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ վաչապետ Փաշինյանը հրապարակել էր իր մոտ տեղի ունեցած Ամուլսարի շահաագործման հարցով խորհրդակցնության բովանդակությունն ու մանրամասները:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ